ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ԲԱԴԱԼՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1940 թ.-ի հուլիսի 28-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում:

1960 – 1962 թթ. ընդունվել և ավարտել է Լենինականի Մռավյանի (այժմ՝ Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան։

1962 թ.-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան,։

1989 – 1995 թթ. ստեղծագործել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմյական թատրոնում։

1989 թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։

2009 թ.-ին` «Մովսես Խորենացի» մեդալակիր։

2013 թ.-ին երկարատև ու անբասիր աշխատանքի համար արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի։

2015 թ.-ին՝ արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

Մարմնավորել է 100-ից ավելի դերեր:

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ալ. Շիրվանզադե «Չար ոգի» – Մուրադ

Ն. Գոգոլ «Ռևիզորը» – Խլեստակով

Հ. Պարոնյան «Շողոքորթն» – Թադե

Ե. Օտյան «Խնդանք անցնինք» – Սիսակ

Գ. Սունդուկյան «Խաթաբալա» – Իսայի

Գ. Սունդուկյան «Քանդած օջախ» – Գիժ մոզի

Ի. Դրուցե «Սրբության Սրբոց» – Կելի

Ա. Օստրովսկի «Անտառը» – Պյոտր

Վ. Շեքսպիր «Տիտոս Անդրոնիկոս» – Մեծ որդի

Ժ. Անանյան «Իմ տունը քո տունը չէ» – Սերոբ

Բ. Բրեխտ «Կուրաժ մայրիկը» – Այլիֆ

Վ. Սարոյան «Մի գնա բարկացած» – Քառակուսի

Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը» – Ավգիաս արքա

Պ. Զեյթունցյան «Անավարտ մենխոսություն» – Համո

Թ. Ուլիամս «Ապակե գազանանոց» – Թոմ

Գ. Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց» – Մեսրոպ Մաշտոց

Հետևեք Մեզ