ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ՖՐՈՒՆԶԻԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Ծնվել է 1952 թ.-ի հունիսի 25-ին Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր) քաղաքում։

1969 թ.-ին ավարտել է Արմավիրի միջնակարգ դպրոցը։

1970 – 1972 թթ.-ին ծառայել է Սովետական բանակում։

1972 – 1974 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինականի Ա.Մռավյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիան։

1974 – 1988 թթ.-ին աշխատել է Ստ.Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ 1974 թ․-ից մինչ օրս աշխատում է Գյումրու «Հումորի և երգիծանքի» թատրոնում։

1989 թ.-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Դ.Դեմիրճյան «Քաջ Նազար» – Իշխան Սաքո

Կ.Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան» – Դոկտոր Լոմբարդի

Ռ.Քոչարյան «Հավատք» – Քուրմ

Հ.Թումանյան «Տերն ու ծառան» – Տեր

Ռ.Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա» – Մեծ Վենսան

Վ.Դելմար «Հիշիր վաղվա օրը» – Լեվինսկի

Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց» – Իշխան

Վ.Շեքսպիր «Լիր արքա» – Ծերունի

Ըստ Ա.Ռեյնո-Ֆուրտոնի «Bye-Bye Լեդի» – Հայր Ժոզեֆ

Արբուզով «Իրկուտսկյան պատմություն» – Բատյա

Հ.Թումանյան «Փանոսի արկածները» – Փանոս

 

Դերերը ֆիլմերում՝

Ալ. Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս»

Ա. Շահբազյան «Մոսկվիչ իմ սեր»

հեռուստանովել «Շտաբ օգնություն» – Դանիել

Հետևեք Մեզ