ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 18-ին, Լենինական քաղաքում /այժմ՝ Գյումրի/։

1980 – 1982 թթ. ընդունվել և ավարտել է Լենինականի Ա.Մռավյանի /այժմ՝ Վ․Աճեմյանի/ անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան:

1985 – 1989 թթ. Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է:

1989 թ․-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է, հետագայում՝ նաև ռեժիսոր:

1990 – 1995 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:

2004 – 2006 թթ. ընդունվել և ավարտել է ԵԹԿՊԻ-Գյումրու մասնաճյուղի «Ռեժիսուրա» բաժինը:

1998 թ․-ից ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս է: Ղեկավարում է «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնը:

2011 թ․-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2015 թ. ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, ՀԹԳՄ «Ոսկե մեդալ»-ի։

 

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Հ.Քոչար «Կարոտ» – Մստո

Լ.Շանթ «Շղթայվածը» – Աշոտ Կայեցի

Խ.Դաշտենց «Ֆայտոն Ալեքը» – Հեղինակ

Էդ.Դե Ֆիլիպպո «Ռիսկ» – Միկկե

Լ.Շանթ «Ինկած բերդի իշխանուհին» – Սեպուհ իշխան

Կ.Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան» – Ֆլորինդո Արետուզի

Ա.Մկրտչյան, Ռ.Քոչարյան «Հավատք» – Գրիգոր Լուսավորիչ

Ալ.Արբուզով «Իրկուտսկյան պատմություն» – Սերգեյ

Ա.Այվազյան «Դիպլիպիտո» – Բեդո

Ա.Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը» – Տեր Հայր

Կոբո Աբե «Բարեկամները» – Որդի

Մ.Արմեն «Հեղնար աղբյուր» – ուստա Մկրտիչ

Ալ.Կասոննա «Ծառերը կանգնած են մահանում» – դիրեկտոր

Ռ.Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա» – Արամ Թումասյան

Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը» – Օյինբազով

Ֆ.Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը» – Տանտալոս

Կ.Խոդիկյան «Ինչպես կինը փախավ տնից» – Արամ

Ն.Դումբաձե «Մեղադրական եզրակացություն» – Շոշիա Գոգոլաձե

Վ.Սարոյան «Մի գնա բարկացած» – Բկլատ

Կ.Զարյան «Արա Աստված» – Աստծո խենթ

Մ.Զադորնով «Վաճառեք նրան, խնդրում եմ» – Անդրեյ Վասիլևիչ

Վ.Շեքսպիր «Շայլոկ» – Շայլոկ

Ժ.Խաչատրյան «Մենախոսություն մինչև լուսաբաց» – Բոբ

Ա.Վամպիլով «Գավառային անեկդոտներ» – Խոմուտով

 

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ․

 

Ռ.Կաշաուսկաս «Երազանքների տունը»

Ս.Խալաթյան «Լիրբը»

Վրթ.Փափազյան «Ժայռ»

Աս.Լինդգրեն «Մանչուկն ուԿարլսոնը»

Ռիչարդսոն «Մեծ անտառի զավակները»

Հ. Հովհաննիսյան «Իրատրոն -0102»

Ուստինով և Տոբակով «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»

Օլեգ Բոգաև «Ճանապարհ դեպի ներքև»

Չ.Դիկկենս «Դեյվիդ Կոոպերֆիլդ»

Վ.Այգեկցի «Խելոքներն ու հիմարները»

Գ.Սարգսյան «ՄեսրոպՄաշտոց»

Հետևեք Մեզ