ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀՐԱՉ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Ծնվել է 1957 թ.-ի ապրիլի 11-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

1964 – 1974 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։

1975 – 1977 թթ.-ին ծառայել է Խորհրդային բանակում։

1980 – 1982 թթ.-ին սովորել է Լենինականի Ա.Մռավյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։

1982 թ.-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է։

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Մ.Պանյոլ «Հացթուխին կինը» – Հովիվ

Ա.Այվազյան «Դիպլիպիտո» – Կոլա

Ժ.Անանյան «Իմ տունը քո տունը չէ» – Ֆրանգուլյան

Պ.Պռոշյան «Սոս և Վարդիթեր» – Տիրան

Կ.Խոդիկյան «Ինչպես կինը փախավ տնից» – Սրճարանատեր

Հ.Թումանյան «Գիքորը» – Համբո

Ն.Սանթոյան «Ինչու էսպես չարացանք» – Չալո

Ալ.Շիրվանզադե «Չար ոգի» – Ոսկան

Մ.Արմեն «Հեղնար աղբյուր» – Երանոս

Վ.Շեքսպիր «Լիր արքա» – Օլբենի

Հետևեք Մեզ