ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱՏԱԼԻԱ

Ծնվել է 1964 թ.-ի հունվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության Պոպովկա քաղաքում։

1969 թ.-ին ընտանիքով տեղափոխվել են Լենինական (այժմ՝ Գյումրի)

Փոքր հասակից հաճախել է Լենինականի «Տեքստիլագործների մշակույթի պալատ»-ում գործող թատերական խմբակը։

1989 թ․-ից աշխատել է Լենինականի «Առասպել» դպրաթատրոնում։

1996 թ․-ին կինոռեժիսոր Ա.Մկրտչյանի հրավերով որպես դերասանուհի աշխատանքի է ընդունվել Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ս.Խալաթյան «40 օր համբառնալուց առաջ» – Բենոյի կինը

Հ.Թումանյան «Ոսկի քաղաքը» – Վեզիրի աղջիկը

Հ.Թումանյանի «Գիքորը» – Նատո

Ա.Առբուզով «Իրկուտսկյան պատմություն» – Զինկա

Մ.Արմեն «Հեղնար աղբյուր» – Վարսիկ

Է.դե Ֆիլիպո «Ցիլինդր» – Բետինա

Ա.Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ» – Լիլիկ

Ժ.Անանյան «Իմ տունը քո տունը չէ» – Մագդա

Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը» – Գեներալի կին

Ա.Վամպիլով «Գավառային անեկդոտներ» – Վիկտորիա

Ալ.Շիրվանզադե «Արտիստը» – Ստեֆանիա

Հ.Մարգարյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» – Տիկին Մաթիկ

Ա.Պետրոսյան «Արշիլ Գորկի» – Գնչուհի

Հետևեք Մեզ