ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1982 թ․-ի սեպտեմբերի 25-ին Գյումրիում։

Սովորել և ավարտել է Գյումրու Ռ.Թուֆենքյանի անվան միջնակարգ դպրոցը։

2000 թ․-ին ընդունվել և 2005 թ․-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ռեժիսորական բաժինը։

2005 – 2007 թթ․-ին  ծառայել է հայոց բանակում։

2007 թ․-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

2007 թ․-ից ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղում աշխատում է որպես դասախոս, դասավանդելով՝ «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» առարկաները։

2014 թ․-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատել է որպես գլխավոր ռեժիսոր, իսկ 2018 թ․-ի սեպտեմբերից՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ըստ՝ Հ.Թումանյանի «Հե՜յ, ջան, շաշաստան»

Ն.Սանթոյան «Ինչու՞ էսպես չարացանք»

Ռ.Մարուխյան «Մեր հին բարի բակ»

Կ.Մանիե «Փարիզը վտանգավոր քաղաք է»

Մ.Վեբեր «Առնետները»

Յ.Գրուշաս «Սեր, ջազ, սատանա»

Ժան-Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև ՄԱՄԱ»

Ըստ՝ Գ.Բեսի, Նար-Դոսի և Մ.Գալշոյանի «Երեք կաթիլ բարություն»

Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում»

Ալեն-Ռեյնո Ֆուրտոն «Bye Bye Lady»

 

Հետևեք Մեզ