ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ծնվել է 1961 թ.-ի նոյեմբերի 14-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

Սովորել և ավարտել է Լենինականի թիվ 35 միջնակարգ դպրոցը։

1976 թ.-ից սկսել է հաճախել Տեքստիլագործների մշակույթի տան թատերական ինքնագործ խումբ և նույն թվականին որպես սիրող աշխատակից ընդունվել Լենինականի Ա.Մռավյանի անվան դրամատիկական թատրոն։

1978 թ.-ին ընդունվել է Ա.Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա։

1984 թ․-ից Ա.Մռավյանի անվան պեական դրամատիկական թատրոնում աշխատանքի է անցել որպես օժանդակ կազմի դերասան։

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Գ.Սունդուկյան «Քանդած օջախ» – Միխո

Ն.Գոգոլ «Ռևիզոր» – Միշկա

Ն.Դումբաձե «Մեղադրական եզրակացություն» – Մոշի Աշվիլի

Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը» – Սամվել

Ժ.Անանյան «Տաքսի-տաքսի» – Կնյազ

Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց» – Գավաշ

Վ.Այգեկցի «Խելոքներն ու հիմարները» – Իմաստուն

Հ.Թումանյան «Տերն ու ծառան» – Սափրիչ

Հ.Թումանյան «Փանոսի արկածները» – Ստեփան

Հետևեք Մեզ