ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 1958 թ.-ի մարտի 16-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում:
1978 – 1980 թթ․ սովորել և ավարտել է Լենինականի Ա.Մռավյանի /այժմ՝ Վ․Աճեմյանի/ անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան:
1983 – 1985 թթ. աշխատել է Կապանի պետական դրամատիկական թատրոնում:
1985 թ.-ից` Լենինականի «Առասպելի» դպրաթատրոնում և «Մենք» սատիրային թատրոնում:
1996 թ.-ից` Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան:

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Գ. Սունդուկյան «Պեպո» – Կակուլի

Գ. Սունդուկյան «Խաթաբալա» – Կուկուռի

Ա. Պետրոսյան «Երբ մահն է մրցակից» – Շավարշ

Ալ. Մկրտչյան և Ռ. Քոչարյան «Հավատք» – Խոսրով արքա

Է. Դե Ֆիլիպո «Ցիլինդր» – Ագուստինո

Ալ. Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը» – Տնօրեն

Հ. Թումանյան «Գիքորը» – Բազազ Արտեմ

Ա. Այվազյան «Դիպլիպիտո» – Թամամյան

Ա. Պապայան «Գնա մեռի արի սիրեմ» – Սոլիկ

Ա. Շիրվանզադե «Արտիստը» – Մովսիսյան

Ժ. Անանյան «Իմ տունը քո տունը չէ» – Հաբեթ

Ռ. Մարուխյան «Մեր հին բարի բակ» – Նախարար

Ժ. Անանյան «Տաքսի, տաքսի» – Փիլոյան

Ա. Վամպիլով «Գավառային անեկդոտներ» – Կամաև

Վ. Շեքսպիր «Լիր Արքա» – Քենտ

Հետևեք Մեզ