ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆ

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1980 թ․-ի նոյեմբերի 15-ին Լենինականում /այժմ՝ Գյումրի/ քաղաքում։

1997 – 2001 թթ. ընդունվել և ավարտել է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասանճյուղի դերասանական բաժինը։

1998 թ․-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է։

2001 թ․-ին ընդունվել է ԵԹԿՊԻ-ի ասպիրանտուրան։

2001 – 2003 թթ․-ին ծառայել է հայոց բանակում։

2011 թ․-ից «Ռադիո Մարիամ» Հայաստանի հաղորդավար է։

Արժանացել է՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ՀԹԳՄ ոսկե մեդալի, իսկ 2015 թ․-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։

2017 թ․-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով։

2011 թ․-ից, կամավորական սկզբունքով, աշխատում է «Ռադո Մարիամ» ռադիոյում որպես հաղորդավար։

2016 թ․-ին նկարահանվել է անգլիացի ռեժիսոր՝ Գարո Բերբերյանի «TANIEL» ֆիլմում, մարմնավորելով՝ Դանիել Վարուժանի կերպարը։

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ա.Մկրտչյան, Ռ.Քոչարյան «Հավատք» – Զարեհ

Վ.Ստեփանյան «F շոու» – Կայֆ

Ս.Խալաթյան «Խելակորույս, խելակորույս սեր» – Սաքո

Ե.Ռազումովսկայա «Սիրելի Ելենա Սերգեևնա» – Պաշա

Վ.Փափազյան «Ժայռ» – Ալեքսանդր

Ն.Սանթոյան «Ինչու՞ էսպես չարացանք» – Լական

Վ.Սարոյան «Խենթացած մի գնա» – Փոսիո

Կ.Զարյան «Արա Աստված» – Արա Աստված

Ն.Դումբաձե «Մեղադրական եզրակացություն» – Զազա Նակաշիձե

Ալ. Շիրվանզադե «Չար ոգի» – Մուրադ

Ալ.Շիրվանզադե «Արտիստը» – Կավալառո

Չ.Դիկենս «Դեյվիդ Կոպերֆիլդ» – Էդգար Մյուրցոն

Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը» – Մախլասուլի

Հ.Մարգարյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» – Փարոս

Վ.Դելմար «Հիշիր վաղվա օրը» – Միստր Բիլլ

Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց» – Վռամշապուհ արքա

Կ.Մանիե «Փարիզը վտանգավոր քաղաք է» – Բլեզ

Ժան-Ժակ Բրիկերի և Մ.Լասեգի «Բարև ՄԱՄԱ» – Ֆրենկ Հարդեր

Ա.Պետրոսյան «Արշիլ Գորկի» – Արշիլ Գորկի

Վ.Շեքսպիր «Լիր Արքա» – Խեղկատակ

Հ.Պարոնյան «Շողոքորթն» – Պապիկ

Հ.Փինթեր «Սիրային խաղեր» – Ռիչարդ

Մ.Վեբեր «Առնետները» – Լիվինսկի

Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում» – Սամվել

 

Հետևեք Մեզ