Photo

ա․ աղասարյան

հարսանիք թիկունքում

դրամա

«Հարսանիք թիկունքում» ներկայացման հյուրախաղերը Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, մայիսի 25-ին, ժամը՝ 19։00-ին։ Տոմսեր կարող եք ձեռք բերել թատրոնի տոմսարկղից կամ առցանց՝ www.tomsarkgh.am հարթակում։

Բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի
Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի
Երաժշտական ձևավորումը՝ կոմպոզիտոր Հայկ Հակոբյանի (Հայկո)
Զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի

Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիք, որը խորհրդանշում է ողջ հայ ժողովրդին, իր անցյալով, ներկայով և ապագայով։ Ահա, այս ընտանիքի համար ամենաուրախալի օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է ապրիլյան քառօրյա պատերազմի գույժը՝ ընդհատելով հայ մարդու կյանքի ընթացքը, նոր ընտանիքի ձևավորումն ու գենի շարունակականությունը։ Հենց այս օրհասական պահերին է, որ խորը թմբիրից արթնանում է արիական ցեղի բնավորությունն ու էությունը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և դարձել հայ ժողովրդի գենոկոդը։ Հողի հանդեպ ունեցած պաշտամունքը, ազգի հարատևման անհրաժեշտությունը և հայրենիքի հանդեպ ունեցած սերը հավաքում է մի ամբողջ ժողովրդի՝ դարձնելով այն գաղափարախոսություն և հավերժականության առհավատչյա։ Այս գենետիկ պահաջն է, որ ներկայացման հերոսին ստիպում է թողնել հարսանիքն ու գնալ ճակատ՝ միանալով հայ զինվորին ու պաշտպանել հայրենիքի սահմանը։ Քառօրյային չեղան հաղթություններ կամ պարտություններ, բայց այն հաստատեց, որ հայ ժողովրդի հարատևման միակ բանաձևն իր հավաքականության և բռունցքվելու մեջ է։

ԴԵՐԵՐՈՒՄ՝
ԳՈՐԱՆ` ՀՀ վաստակավոր արտիստ՝ Սուսաննա Բաղդասարյան
ՍԱՆԱՄ` ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ Անահիտ Հարությունյան
ԱՐՄԵՆ` Տարոն Գրիգորյան
ԱՐԱՄ` Արսեն Սաղաթելյան
ԱՆԻ` Ջեմմա Ադամյան
ՍԱՄՎԵԼ` ՀՀ վաստակավոր արտիստ՝ Տիգրան Գաբոյան
ԱՇՈՏ` Արկադի Ղարագուլյան
ԼԱԼԱ` Նառա Սանթոյան
ԼՅՈՒՍԻ` Հասմիկ Վիրաբյան
ԱՆԺԵԼԱ` ՀՀ վաստ. արտիստ՝ Դիանա Մացոյան
ՌՈՒԶԱՆ` Մանե Մխոյան
ՌԱԶՄԻԿ` ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հովհաննես Հովհաննիսյան
ՆԱՐԵԿ` Գևորգ Գրիգորյան

ԱՆՈՆՍ

հարսանիք թիկունքում ...

«Հարսանիք թիկունքում» ներկայացման հյուրախաղերը Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, մայիսի 25-ին, ժամը՝ 19։00-ին։ Տոմսեր կարող եք ձեռք բերել թատրոնի տոմսարկղից կամ առցանց՝ www.tomsarkgh.am հարթակում։ ...

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

060 38 10 10