ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1955 թ․-ին Լենինական /այժմ՝ Գյումրի/ քաղաքում։

1972-1974 թթ. ընդունվել և ավարտել է Լենինականի Մռավյանի /այժմ՝ Աճեմյանի/ անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան:

1974 թ-ից Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է:

2002 – 2016 թթ-ին աշխատել է Երևանի քաղաքապետարանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում որպես դերասանուհի:

2001 թ․-ին «Ուրախ ավտոբուս» ֆիլմի Սաթենիկի դերակատարման համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2004 թ․-ին ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

2015 թ․-ին արժանացել է Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստի կոչման։

Խաղացել է 100-ից ավել դերեր:

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Եվ.Շվարց «Ձյունե թագուհին» – Գերդա

Ա.Լինդգրեն «Մանչուկն ու Կառլսոնը» – Մանչուկ

Գ.Սունդուկյան «Քանդած օջախ» – Նատո

Վ.Շեքսպիր «Տիտոս Անդրոնիկոս» – Լավինիա

Վ.Մովսիսյան «Փախուստ» – Նանե

Ալ.Մկրտչյան, Ռ.Քոչարյան «Հավատք» – Հռիփսիմե

Կ.Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան» – Սմերալդինա

Առբուզով «Իրկուտսկյան պատմություն» – Վալյա

Կ.Խոդիկյան «Ինչպես կինը փախավ տնից» – Նարե

Ալ.Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը» – Սաթենիկ

Ս.Խալաթյան «Աքլորականչ» – Սոնա

Լ.Շանթ «Կայսր» – Թեոֆանո

Է.Դե Ֆիլիպո «Ֆիլումենա Մարտուրանո» – Ֆիլումենա

Վ.Դելմար «Հիշիր վաղվա օրը» – Լյուսի

Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում» – Սանամ

 

Ֆիլմերում խաղացած դերերը՝

«Սպիտակ ափեր» – Լիլիթ

«Ուրախ ավտոբուս» – Սաթենիկ

«Տխուր փողոցի լուսաբացը» – Սոնա

«Խաչագողի հիշատակարանը»

«Տիկնիկ Ամալյայի համար»

«Սուրբը»

 

Հետևեք Մեզ