Photo

ուիլյամ ուորթոն

շարքային թռչնակը

հոգեբանական դրամա

Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումը, զգեստները՝ ՏԱԹԵՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
Թարգմանությունը՝ ՇԱՔԵ ՋԻՆԳՅՈԶՅԱՆԻ
Դերերում՝ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԱՐՏՈՒՇ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ԽԱՌԱՏՅԱՆ, ԱՐԿԱԴԻ ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆ, ԱՐՍԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
Մասնակցությամբ՝ ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆԻ

«Շարքային Թռչնակ» երկայացումը հիմնված է Ուիլյամ Ուորթոնի համանուն բեսթսելլեր վեպի վրա, որը պատմում է երկու տարբեր երիտասարդների՝ խոցելի, զգայուն Թռչնակի և նրա քմահաճ ընկերոջ՝ Էլի մասին: Նրանք հակապատկերներ են, բայց նրանց միջև  նաև ընդհանուր բան կա։ Պատերազմի «մսաղացը» նրանց փոխում է: Էլը այլևս չի կարողանում այդքան անհոգ ուրախ ընկեր լինել, իսկ Թռչնակը ամբողջովին փակվում է իր մեջ, խելագարվում՝ իրեն թռչուն պատկերացնելով։ Հանուն իրենց նախկին ընկերության Էլը պետք է ձեռք մեկնի իր ընկերոջը, վերականգնի իր ողջախոհությունը, դուրս քաշի թռչնի վանդակից, որում նա պարփակվել էր: Հուզիչ ու գեղեցիկ պատմություն մարդկային ճակատագրերի մասին,ովքեր պատերազմի սարսափներից հետո փորձում են վերագտնել իրենք իրենց:

ԱՆՈՆՍ

շարքային թռչնակը ...

«Շարքային Թռչնակ» երկայացումը հիմնված է Ուիլյամ Ուորթոնի համանուն բեսթսելլեր վեպի վրա, որը պատմում է երկու տարբեր երիտասարդների՝ խոցելի, զգայուն Թռչնակի և նրա քմահաճ ընկերոջ՝ Էլի մասին: Նրանք հակապատկերներ են, բայց նրանց միջև նաև ընդհանուր բան կա։ Պ ...

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

060 38 10 10