ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ԴԻԱՆԱ ՄԱՑՈՅԱՆ

Ծնվելէ 1979 թ․-ի հունիսի 10-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի):

1986 – 1996 թթ․ սովորել և ավարտել է Գյումրու Ս.Մ.Կիրովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1997 – 2000 թթ․ ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցը:

1998 թ․-ից աշխատում է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի:

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ս.Խալաթյան «Խելակորույս, խելակորույս սեր» – Աշխեն

Է.Դե Ֆիլիպո «Չեմ վճարի» – Ստելլա

Վ.Ստեփանյան «F Շոու» – Նանա

Լ.Ռազումովսկայա «Սիրելի Ելենա Սերգեևնա» – Լյալյա

Ռ.Կաշաուսկաս «Երազանքների տունը» – Իլզե

Ռ.Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա» – Սեդա

Ալ.Շիրվանզադե «Չար ոգի» – Սոնա

Ս.Մարշակ «Տասներկու ամիս» – Խորթ աղջիկ

Ա.Քալանթարյան «Բումերանգ» – Սոնա

Ֆ.Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը» – Դեյանիրա

Մ.Զադորնով «Վաճառեք ձեր ամուսնուն» – Օկսանա

Կ.Զարյան «Արա Աստված» – Շամիրամ

Ս.Բաղդասարյան «Գիքորը 20-րդ դարից» – Գիքոր

Հ.Մարգարյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» – Քնար

Շվարց  «Մոխրոտը» – Մոխրոտ

Կ.Մանիե «Փարիզը վտանգավոր քաղաք է» – Մարի

Լ.Մութաֆյան «Առնետները» – Կատրին

Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց» – Լուսին

Ալ.Շիրվանզադե «Արտիստը» – Լուիզա

Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում» – Անժելա

Հետևեք Մեզ