ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ

ՋԵՄՄԱ ԱԴԱՄՅԱՆ

Ծնվել է 1994 թ․-ի սեպտեմբերի 17-ին Կապան քաղաքում։

2002 թ․-ին ընդունվել և 2012 թ․-ին ավարտել է Կապանի միջնակարգ դպրոցը։

2012 թ․-ին ընդունվել և 2016 թ․-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսի դերասանական բաժինը, զուգահեռ՝ 2013 թ․-ից մինչև 2016 թ․-ը աշխատել Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի։

2016 թ․-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի։

ԴԵՐԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Վ.Դելմար «Հիշիր վաղվա օրը» – Ռոդա

Ուստինովի և Տոբակովի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» – Սպիտակաձյունիկ

Գ.Գ.Մարկես «Երկնագույն շան աչքերը» – Աղջիկ

Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում» – Անի

Ա․Ֆուրտոն «Bye Bye Lady» – Կիկի

Ջոն Օսբորն «Ոչինչ չի մնա» – Հելեն

Հետևեք Մեզ