Ներկայացումներ
Տոմսեր կարող եք ձեռք բերել գյումրու դրամատիկական թատրոնի տոմսարկղից կամ պատվիրել առցանց
զ․ խալափյան
տարբեր նվագներ
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Ասպրամ Բաղդասարյանի Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Անտոն Քեշիշյանի Ներկայացման հիմքում մեծ աշխարհի անկյունում ծվարած, մի փոքրիկ բակում ապրող մեծ սիրո պատմությունն է, այնտեղ բնակվող մարդկանց ճակատագրերը։ Մարդիկ, որոնց վառ ու գունեղ բնավորությունները, իրար հանդեպ ունեցած սերը. միմյանց ուրախությամբ՝ ուրախանալու, տխրությամբ՝ ...
90 ՐՈՊԵ 14+
ժոել պոմրա
սպասում...
Ներկայացման հիմքում Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսն է։ Խճանկար հիշեցնող 12 պատմությունների հիմքում սերն է, սպասումն ու մարդկային հարաբերությունները։ Սիրահարներ, ընկերներ, ամուսիններ, հին պատմություններ, իսկական սեր ու անցողիկ հարաբերություններ... Բոլոր այս պատմություններն իրար հյուսվելով՝ դառնում են ռեալիստական մի կտավ՝ հիմնված նրա վրա, ինչը մեզ մի ...
70 ՐՈՊԵ 18+
հ. հովհաննիսյան
մերին եվ իր ընկերները
Յուրաքանչյուրիս կյանքում ամենակարևորը մանկությունն է, որից հեռացել էր հեքիաթի հերոսուհի Մերին։ Սակայն, Սուրբ ծննդյան օրը նա կարողանում է իր ընկերների օգնությամբ գտնել իր կորցրած մանկությունը։ Մենք պետք է կարողանանք միշտ վառ պահել մեր մեջ ապրող այն հեքիաթը, որը ծնվում և մեծանում է մեր մանկության հետ միասին: Բեմադրությունը` Լյուդվիգ Հարությունյանի Ռեժիսորի ասիստե ...
60 ՐՈՊԵ 8+
լեվոն շանթ
ինկած բերդի իշխանուհին (հյուրախաղ երեվանում)
Գյումրու դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Երևանում ՄԵԾ ՊՐԵՄԻԵՐԱ Լևոն Շանթ «ԻՆԿԱԾ ԲԵՐԴԻ ԻՇԽԱՆՈւՀԻՆ» ԲԵՄԱԴՐՈւԹՅՈւՆԸ` ԼՅՈւԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Փետրվարի 18-ին և 19-ին, ժամը 19:00 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հեռ․ 060 27 60 00 ...
ս․ խալաթյան
քեռի քուչին, թոմն ու ջերրին եվ մյուսները
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Ասպրամ Բաղդասարյանի Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Անտոն Քեշիշյանի
45 ՐՈՊԵ 2+
ս. մարշակ
4 եղանակ
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի Զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի ԴԵՐԵՐՈՒՄ Թագուհի - Գայանե Մանուկյան Պրոֆեսոր՝ Սարգիս Ղարիբյան Խորթ աղջիկ՝ Արփինե Մխիթարյան Մայր՝ Հասմիկ Վիրաբյան Աղջիկ՝ ՍոֆյաՍարգսյան Գարուն՝ Սուրեն Գրիգորյան Ամառ՝ Նարեկ Ներսիսյան Աշուն՝ Հրաչ Մովսիսյան Ձմեռ՝ Ֆրունզ Ամիրխանյան ...
50 ՐՈՊԵ 4+
ալ. շիրվանզադե
չար ոգի
Ներկայացման մեջ զոհեր են բոլորը՝ հայտնված ժամանակի ընկալումների և պատկերացումների գերության մեջ։ Նրանք բոլորն ի սկզբանե կոչված են կռվելու և պարտվելու, որովհետև այսպիսին է իրականությունը, աղքատությունը բոլորի համար դարձել է պարան և առել իր գալարների մեջ։ Ոսկանի աղքատությունը պատիժ էր դարձել նաև Զառնիշանի ընտանիքի համար, քանզի հենց աղքատությունն է դարձել Սոնայի ողբերգու ...
90 ՐՈՊԵ 12+
կ․ մանիե
փարիզը վտանգավոր քաղաք է
Սիրո և նրբագեղության քաղաք Փարիզը բոլոր ժամանակներում իրեն է ձգել բազմաթիվ մարդկանց։ Ահա այդպիսներից է ներկայացման հերոսուհի Մարին, ով չնայած մորքրոջ հորդորներին, որ չգանա Փարիզ, գյուղից գալիս է քաղաք աշխատանք փնտրելու։ Այսպիսով, հայտնվում է մի երիտասարդ նկարչի՝ Բլեզ Դ`Ամբրիեի տանը, որն իր սիրուհու սարքած ավանտյուրայի պատճառով հայտնվել էր անելանելի դրության մեջ։ Անհեթ ...
120 ՐՈՊԵ 18+
հ․ թումանյան
տերն ու ծառան
Բեմականացման հեղինակ՝ Վ.Ստեփանյան Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հ.Հովհաննիսյանի Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Ա.Քեշիշյանի Երաժշտությունը՝ Վ.Ստեփանյանի և Վ.Հայրապետյանի
65 ՐՈՊԵ 8+
ա․ պետրոսյան
արշիլ գորկի
Բեմադրության հիմքում հայազգի ամերիկյան մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու՝ եղեռնի սոցիալ-հոգեբանական հետևանքները կրողի ինքնատիպ արվեստագետի հակասական կերպարն է: Ներկայացումը կառուցված է Գորկու գեղարվեստական ընկալումների համատեքստում: Երկու տարբեր աշխարհների, մտածելակերպերի բախումն է ներառել հայազգի նկարիչը, ստեղծագործող, որն ուզում էր սավառնել դեպի տիեզերական անհունը, բայց ...
60 ՐՈՊԵ 16+
ա․ աղասարյան
հարսանիք թիկունքում
Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիք, որը խորհրդանշում է ողջ հայ ժողովրդին, իր անցյալով, ներկայով և ապագայով։ Ահա, այս ընտանիքի համար ամենաուրախալի օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է ապրիլյան քառօրյա պատերազմի գույժը՝ ընդհատելով հայ մարդու կյանքի ընթացքը, նոր ընտանիքի ձևավորումն ու գենի շարունակականությունը։ Հենց այս օրհասական պահերին է, որ խորը թմբիրի ...
95 ՐՈՊԵ 16+
վ․ այգեկցի
խելոքներն ու հիմարները
Միջնադարյան առակագիր Վ. Այգեկցու առակների մոտիվներով բեմադրված այս ներկայացումը իր բեմադրավոճով, ազգային երգ-երաժշտությամբ և ասելիքով յուրօրինակ մի խրատապատում է։ Առակները բոլոր ժամանակներում հանդիսանում են երեխային դաստիարակելու կարևորագույն միջոց։ ...
50 ՐՈՊԵ 2+
գ. բես, նար-դոս եվ մ. գալշոյան
երեք կաթիլ բարություն
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Լյուդվիգ Հարությունյանի Նկարչական ձևավորումը՝ Անտոն Քեշիշյանի
75 ՐՈՊԵ 10+
հ. թումանյան
հե՜յ, ջան, շաշաստան
Հ.Թումանյանի հինգ հեքիաթների՝ «Բարեկենդանի», «Անխելք մարդու», «Անբան Հուռիի», «Կիկոսի մահի» և «Սուտլիկ որսկանի» հիման վրա բեմականացված «Հե՜յ, ջան, Շաշաստան» երաժշտական հեքիաթ-ներկայացումը բեմադրված է խաղ-թամաշա սկզբունքով՝ դերասաններին մղելով կիրառել խաղային տարբեր սկզբունքներ։ Ներկայացման մեջ գերիշխում է ազգային երգը և պարը, իսկ իմպրովիզացիան հասնում է իր գագաթնակետի ...
50 ՐՈՊԵ 2+
բ. զաքարյան
քայլեր
Երբեմն մարդուն բաժին ընկած ժամանակի մեջ գիտակցված սխալները նրան տանում են փակուղի՝ առանց հետդարձի ճանապարհի: Փակ տարածքն այդ տալիս է միայն մեկ հնարավորություն՝ ընդունել սխալն ու զղջալ։ Այստեղ նույնիսկ ժամանակը չի կարող օգնել, քանի որ ամենամեծ պատիժը հենց ինքը ժամանակն է տալիս մարդուն՝ ստիպելով շարունակ ապրել՝ փաթաթված մեղքի զգացողությանը և հավերժ տառապել իր կատարած ...
60 ՐՈՊԵ 18+