Photo

ա․ պետրոսյան

արշիլ գորկի

հոգեբանական դրամա

Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Նկարչական ձևավորումը և զգեստները՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Պրոֆեսոր ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ
Գլխավոր դերերում՝
ՀՀ վաստակավոր արտիստ՝ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ՝ ԴԻԱՆԱ ՄԱՑՈՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԲԵԳՋԱՆՅԱՆ
ՆԱՌԱ ՍԱՆԹՈՅԱՆ


Բեմադրության հիմքում հայազգի ամերիկյան մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու՝ եղեռնի սոցիալ-հոգեբանական հետևանքները կրողի ինքնատիպ արվեստագետի հակասական կերպարն է: Ներկայացումը կառուցված է Գորկու գեղարվեստական ընկալումների համատեքստում: Երկու տարբեր աշխարհների, մտածելակերպերի բախումն է ներառել հայազգի նկարիչը, ստեղծագործող, որն ուզում էր սավառնել դեպի տիեզերական անհունը, բայց իր հիշողությունների մղձավանջային տեսլիքները նրան ձգում էին դեպի ներքև: Բեմադրության մեջ առկա է ոչ այնքան վավերագրական պատումը, որքան նրա ներաշխարհի ենթաշերտերում թաքնված հույզերի պոռթկումը: Այո, Արշիլ Գորկու կերպարը մեզանում հակասական ընկալում ունի, մասնավորաբար, նրա ինքնասպանության դրդապատճառը: Ռեժիսորը, խորացել է նրա հոգեբանական ենթաշերտերի մեջ, այդ ողբերգական քայլը դիտարկել որպես գիտակցության և ենթագիտակցության առճակատում:

Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2015թ-ի հոկտեմբերի 10-ին:

ԱՆՈՆՍ

արշիլ գորկի

Բեմադրության հիմքում հայազգի ամերիկյան մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու՝ եղեռնի սոցիալ-հոգեբանական հետևանքները կրողի ինքնատիպ արվեստագետի հակասական կերպարն է: Ներկայացումը կառուցված է Գորկու գեղարվեստական ընկալումների համատեքստում: Երկու տարբեր աշխարհներ ...

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

060 38 10 10