Ներկայացումներ
Տոմսեր կարող եք ձեռք բերել գյումրու դրամատիկական թատրոնի տոմսարկղից կամ պատվիրել առցանց
մ․ ակոպովա
բոհեմ
Ներկայացման հիմքում աշխարհում անջնջելի հետք ունեցող չորս կանայք են՝ Էդիթ Պիաֆը, Ֆրիդա Կալոն, Կոկո Շանելը և Մարինա Ցվետաևան, ովքեր նվաճեցին աշխարհը՝ տանուլ տալով իրենց կյանքն ու էությունը։ Հերոսուհիները անդրադրադառնում են նաև այսօրվա կյանքին՝ գիտակցելով, որ լավագույնն այն ժամանակն է, որը տրված է և´ իրենց, և´ մեզանից յուրաքանչյուրին։ ...
ռ․ քիփլինգ
մաուգլի
Վտանգավոր ջունգլիներում հայտնված մանուկ, ում իրենց հովանու տակ են առնում ազատ ցեղի գայլերը՝ պաշտպանելով ու դաստիարակելով նրան որպես գայլ։ Նա հասակ է առնում ու մեծանում ոհմակի օրենքներով և սկզբունքներով։ Բայց այս աշխարհում գործում է մեկ այլ օրենք՝ ջունգլիների օրենքը՝ «ուժեղն է տիրում որսին»։ Կենդանական բնազդ և մարդկային բանականություն, ուժն ընդդեմ մտքի, պայքար, որի ավա ...
100 ՐՈՊԵ
գ.գ. մարկես
երկնագույն շան աչքերը
Երազում պատահած զույգ, ովքեր զրկված են միմյանց հետ ֆիզիկական շփումից՝ նրանց հպումը կնշանակեր երազային սիրո ավարտ։ Երազն իրականություն դարձնելու համար փորձում են գտնել միմյանց, սակայն արթնանալիս մոռանում են իրար։ Կյանքում իրար ճանաչելու համար նրանք հորինում են այնպիսի մի արտահայտություն, որն իրական կյանքում գոյություն չունի՝ երկնագույն շան աչքեր։ Երազն իրականություն դա ...
55 ՐՈՊԵ
ա․ աղասարյան
հարսանիք թիկունքում
Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիք, որը խորհրդանշում է ողջ հայ ժողովրդին, իր անցյալով, ներկայով և ապագայով։ Ահա, այս ընտանիքի համար ամենաուրախալի օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է ապրիլյան քառօրյա պատերազմի գույժը՝ ընդհատելով հայ մարդու կյանքի ընթացքը, նոր ընտանիքի ձևավորումն ու գենի շարունակականությունը։ Հենց այս օրհասական պահերին է, որ խորը թմբիրի ...
95 ՐՈՊԵ
բ. զաքարյան
քեյս
Երիտասարդ ամուսիններ, գրող՝ Մարկ Ջոնսոնը և Էվան ապրում էին ընտանեկան հոգսերով ու խնդիրներով հարուստ իրենց կյանքը։ Բայց մի օր այդ սովորական կյանք է մտնում մեծահարուստ Դեյմոն Քեյսին, որի ընծայած արտասովոր նվերը հիմնովին փոխում է նրանց կյանքը։ Զավեշտալի դրություններ, կիրք, դաժանություն, մարդկային ագահություն և բարոյական արժեքների իսպառ վերացում։ Այդ տարօրինակ նվերը բացահ ...
90 ՐՈՊԵ 16+
բ. զաքարյան
քայլեր
Երբեմն մարդուն բաժին ընկած ժամանակի մեջ գիտակցված սխալները նրան տանում են փակուղի՝ առանց հետդարձի ճանապարհի: Փակ տարածքն այդ տալիս է միայն մեկ հնարավորություն՝ ընդունել սխալն ու զղջալ։ Այստեղ նույնիսկ ժամանակը չի կարող օգնել, քանի որ ամենամեծ պատիժը հենց ինքը ժամանակն է տալիս մարդուն՝ ստիպելով շարունակ ապրել՝ փաթաթված մեղքի զգացողությանը և հավերժ տառապել իր կատարած ...
60 ՐՈՊԵ
վ. սարոյան
փրկության կղզի
Մեծ հումանիստ Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փրկության կղզի» ներկայացման հիմքում մարդու էության մեջ գտնվող բարությունն է, որը թաքնվել է աշխարհում տիրող խելագարության պատճառով։ Եթե ամեն մարդ կարողանա դիմացինի երազանքին հավատալով ոգեշնչել նրան՝ վստահեցնելով, որ այդ երազանքը մի օր կդառնա իրականություն, ապա աշխարհում չեն գտնվի ուժեր, ...
55 ՐՈՊԵ
ա. լինդգրեն
մանչուկն ու կառլսոնը
Սովորական մի ընտանիքում ապրում էր մի սովորական տղա, ում կոչում էին Մանչուկ։ Ու քանի որ ընտանիքի բոլոր անդամները զբաղված էին իրենց խնդիրներով, Մանչուկի վառ երևակայությունը ստեղծում է իր հավատարիմ ընկերոջը՝ Կառլսոնին, ով ապրում էր տանիքում։ Մանկան աշխուժություն, անմեղ չարություն և զավեշտալի իրավիճակներ, որին կարոտում են նաև մեծերը։ Ներկայացումը մի հիասքանչ զգացողություն ...
50 ՐՈՊԵ
վ. կրասնագորով
սիրո casting
Ներկայացումը միայնակ կանանց մասին պատմող զավեշտալի, բայց և լիրիկական պատմություն է։ Տարբեր բնավորությունների և բնագավառների տեր կանանց համախմբել է միայնակությունը։ Մոռացության մեջ հայտնված կանայք փորձում են վերագտնել իրենց երբեմնի զվարթությունը, դարձնել կյանքը ավելի հետաքրքիր, դարձյալ ուշադրության կենտրոնում գտնվել, սիրել և սիրվել։ Հերոսների ցանկությունների և գործողու ...
90 ՐՈՊԵ 16+
կ․ մանիե
փարիզը վտանգավոր քաղաք է
Սիրո և նրբագեղության քաղաք Փարիզը բոլոր ժամանակներում իրեն է ձգել բազմաթիվ մարդկանց։ Ահա այդպիսներից է ներկայացման հերոսուհի Մարին, ով չնայած մորքրոջ հորդորներին, որ չգանա Փարիզ, գյուղից գալիս է քաղաք աշխատանք փնտրելու։ Այսպիսով, հայտնվում է մի երիտասարդ նկարչի՝ Բլեզ Դ`Ամբրիեի տանը, որն իր սիրուհու սարքած ավանտյուրայի պատճառով հայտնվել էր անելանելի դրության մեջ։ Անհեթ ...
120 ՐՈՊԵ 16+
ա․ պետրոսյան
արշիլ գորկի
Բեմադրության հիմքում հայազգի ամերիկյան մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու՝ եղեռնի սոցիալ-հոգեբանական հետևանքները կրողի ինքնատիպ արվեստագետի հակասական կերպարն է: Ներկայացումը կառուցված է Գորկու գեղարվեստական ընկալումների համատեքստում: Երկու տարբեր աշխարհների, մտածելակերպերի բախումն է ներառել հայազգի նկարիչը, ստեղծագործող, որն ուզում էր սավառնել դեպի տիեզերական անհունը, բայց ...
60 ՐՈՊԵ
հ․ թումանյան
փանոսի արկածները
«Փանոսի արկածները» ներկայացումն իր մեջ ներառում է «Ձախորդ Փանոսը», «Կացին ախպերը» հեքիաթները և «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքը։
50 ՐՈՊԵ
ա․ սիմոնյան
հասմիկ
Ներկայացման հիմքում ընկած է հերոսուհու մանկությունից ծնված բարդույթները, որոնք իրենց հետքն են թողել իր հետագա ճակատագրի վրա։ Միայն անդառնալի կորստից հետո է իր մեջ համարձակություն գտնում բարձրաձայնելու դրանք, և պայքար սկսում դրա դեմ՝ ի վերջո հասկանալով, որ ինքնամաքրումը պետք է սկսել իր ներսից։ ...
50 ՐՈՊԵ 12+
հ․ փինթեր
սիրային խաղեր
Ներկայացման հիմքում Սառա և Ռիչարդ զույգի ընտանեկան փոխհարաբերություններն են, որը տարիների ընթացքում դարձել է գորշ ու միապաղաղ, հետագայի համար անհամատեղելի: Սակայն, կնոջ նախաձեռնությամբ կյանքը թևակոխում է մի նոր փուլ՝ կյանքի ընթացքը դարձնելով ավելի երջանիկ: Բայց սա էլ իր հերթին հանգեցնում է մեկ այլ դիլեմայի, որի շարունակությունը անտանելի է: Հարկավոր է փնտրել մեկ այլ տա ...
60 ՐՈՊԵ 18+