Photo

ն․ քոուարդ

խելահեղ seance

լիրիկական կատակերգություն

Խելահեղ SEANCE
Լիրիկական կատակերգություն 1 գործողությամբ 
Անգլիացի գրող Նոել Քոուարդի <<Խելահեղ  SEANCE >> լիրիկական կատակերգությունը հագեցած է լարված և զավեշտալի դրություններով, մարդկային տարօրինակ փոխհարաբերություններով, նախկին և ներկա սերերի բախումով, մոգական երևույթներով: Ներկայացումը  անձնուրաց սիրո, կյանքը խենթ փոթորիկներով ապրելու և հարկ եղած դեպքում մեզ շրջապատող մարդկանց այդ կյանքով վարակելու մասին է: Կատակերգությունը ժպիտի հետ մեկտեղ ստիպում է մտածել կյանքում կատարվող երևույթները գնահատելու մասին, որը մենք անում ենք այն կորցնելուց հետո: 
Կարճ ասած, կատակերգություն՝ ապրելու և ապրեցնելու մասին: 

Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Ռաֆայել Ասատրյանի
Նկարչական ձևավորումը՝ Անտոն Քեշիշյանի
Զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի

Դերերում
Չարլզ- ՀՀ Վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյան
Էլվիրա- Հասմիկ Սուվարյան
Ռութ- Լիլիթ Խառատյան
Պարոն Բրեդմեն- Արկադի Ղարագուլյան, ՀՀ Վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյան
Տիկին Բրեդմեն- Ադելինա Հարությունյան
Մադամ Արկատի- Սոֆյա Սարգսյան
Մինի- Ասպրամ Բաղդասարյան
Էդիթ- Սեդա Մկրտչյան

ԱՆՈՆՍ

խելահեղ seance

Խելահեղ SEANCE Լիրիկական կատակերգություն 1 գործողությամբ : Անգլիացի գրող Նոել Քոուարդի <<Խելահեղ SEANCE >> լիրիկական կատակերգությունը հագեցած է լարված և զավեշտալի դրություններով, մարդկային տարօրինակ փոխհարաբերություններով, նախկին և ներկա սերերի բա ...

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

060 38 10 10