ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
Բեմադրությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանի
Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Անտոն Քեշիշյանի
Երաժշտական ձևավորումը՝ Գագիկ Բարսեղյանի
Գլխավոր դերերում՝
ՀՀ ժողովրդական արտիստ՝ Անահիտ Քոչարյան
ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հովհաննես Հովհաննիսյան
Ներկայացման հիմքում ամերիկացի տարեց ամուսիններ՝ տեր և տիկին Կուպերների կյանքի վերջին տարիներին պատուհասած դրամատիկ ապրումներն են, իրենց համատեղ կյանքի 50 տարիների հույսերի խարխլումը և իսպառ վերացումը: Ծնողներ, ովքեր ծնել, դաստիարակել, զրկանքների գնով կրթության են տվել և դեպի բարեկեցիկ կյանք ուղղարկել իրենց զավակներին: Այսօր, նույն այդ զավակների կողմից արժանանում են անտարբերության: «Կուրացած» զավակները անմարդկայնորեն մոռանալով աշխարհի ամենաքաղցր, ամենահավատարիմ, ամենաչարչարված ծնողներին, մոռանալով այդ ծնողների միմյանց հանդեպ ունեցած սերը, մոռանալով, որ կես դարի ընթացքում նրանք իրարից չեն հեռացել, ապերախտ զավակները բաժանում են նրանց իրարից՝ մորը ուղղարկելով ծերանոց, իսկ հորը՝ մեկ այլ նահանգ իրենց քրոջ մոտ: Այս ներկայացումը սթափեցնող ահազանգ է երիտասարդ և միջին սերնդին մտորելու վաղվա օրվա մասին՝ հիշելու, որ այսօրվան հաջորդելու է վաղը, իսկ վաղը մենք ենք գրավելու ավագ սերնդի տեղը։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2014թ․-ի փետրվարի 8-ին:
Ներկայացման հիմքում ամերիկացի տարեց ամուսիններ՝ տեր և տիկին Կուպերների կյանքի վերջին տարիներին պատուհասած դրամատիկ ապրումներն են, իրենց համատեղ կյանքի 50 տարիների հույսերի խարխլումը և իսպառ վերացումը: Ծնողներ, ովքեր ծնել, դաստիարակել, զրկանքների գնով ...
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ