ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
«Երբ նայում ես անդունդն ի վար, անդունդն էլ քեզ է նայում...» ֆ. Նիցշե
Ավտոճանապարհային պատահարից հետո հայտնի գրող Փոլ Շելդոնը լուրջ վնասվածքներ է ստանում։ Նախկին բուժքույր Էննի Ուիլքսը, ով պարզվում է գրողի մոլի երկրպագուհին է, գտնում է նրան, տանում իր տուն և առաջին օգնություն ցույց տալիս: Աստիճանաբար գրողը հասկանում է, որ կալանավոր է ու ստիպված պետք է ենթարկվի Էննիի քմահաճույքներին։ Կկարողանա՞ արդյոք Փոլը փախչել «հոգատար» երկրպագուհու հյուրընկալությունից...
Ներկայացման վերնագիրը թարգմանաբար նշանակում է «տառապանք», ունի մի քանի իմաստ. մի կողմից այդ անունն է կրում Փոլ Շելդոնի հերոսուհին, մյուս կողմից էլ հեղինակը այդպիսի զգացմունքներով է նկարագրել իր հոգեվիճակը՝ ստեղծագործությունը գրելիս։
Թարգմանությունը՝ Շաքե Ջինգյոզյանի
Բեմադրությունը՝ Գոռ Մարգարյանի
Բեմական ձևավորումը և զգեստները՝ Նելլի Բարսեղյանի
Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Կոսմոսի
Դերերում Տաթև Ղազարյան Արսեն Սաղաթելյան
«Երբ նայում ես անդունդն ի վար, անդունդն էլ քեզ է նայում...» ֆ. Նիցշե Ավտոճանապարհային պատահարից հետո հայտնի գրող Փոլ Շելդոնը լուրջ վնասվածքներ է ստանում։ Նախկին բուժքույր Էննի Ուիլքսը, ով պարզվում է գրողի մոլի երկրպագուհին է, գտնում է նրան, տանում ...
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ