Photo
դերասանուհի
աննա հակոբյան

Ծնվել 1980 թ․-ի ապրիլի 2-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում: 2001-2003 և 2011-2013 թթ․-ը ընդունվել եւ ավարտել է ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի դերասանական բաժինը: 2006 թ․-ից Գյումրու Վ. աճեմյանի անվան պետ. դրամ. թատրոնի օժանդակ կազմի դերասանուհի: Նկարահանվել է Սուրեն Բաբայանի «Փուշը» ֆիլմում՝ էպիզոդիկ դերում:

Լավագույն դերերից են.

Պ. Պռոշյան «Սոս եւ Վարդիթեր»՝ Թելիզար
Լ. Ռիչարդսոն «Մեծ անտառի զավակները»՝ բարի փերի, չինացի աղջիկ, Չուկունդրա
Ալ. Շիրվանզադե «Արտիստը»՝ Լուկրեցիա Կաֆարելլի
Գ. Սարգսյան «Անսանձ կանանց սանձահարումը»՝ Նեֆերտիտի
Հ. Հովհաննիսյան «Իրատրոն»՝ Ձյունանուշ
Եւ. Շվարց «Ձյունե թագուհին»՝ Իշխանուհի Էլիզա
Գ. Սունդուկյան «Խաթաբալա»՝ Լացող կին
Ա.Պետրոսյան «Արշիլ Գորկի»՝ Մարջրի