Photo
լյուդվիգ հարությունյան

Ծնվել է 1982 թ.-ի սեպտեմբերի 25-ին Գյումրիում։
Սովորել և ավարտել է Գյումրիի Ռ. Թուֆենքյանի անվան միջնակարգ դպրոցը։
2000 թ.-ին ընդունվել և 2005 թ.-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստի-տուտի Գյումրիի մասնաճյուղի ռեժիսորական բաժինը։
2005-2007 թթ. ծառայել է հայոց բանակում։
2007 թ.-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
2007 թ.-ից ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղում աշխատում է որպես դասախոս, դասավանդելով՝ «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» առարկաները։
2014 թ.-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետ. դրամ. թատրոնում աշխատել է որպես գլխավոր ռեժիսոր, իսկ 2018 թ.-ի սեպտեմբերից՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
2014-2016թթ. հանդիսացել է «Երաժիշտ կատարողների Վերածնունդ միջազգային փառատոն»-ի ռեժիսոր։
Թատրոնում լավագույն բեմադրություններն են.
Ըստ՝ Հ.Թումանյանի «Հե՜յ ջան շաշաստան»
Ն.Սանթոյան «Ինչո՞ւ էսպես չարացանք»
Ռ.Մարուխյան «Մեր հին բարի բակ»
Կ.Մանիե «Փարիզը վտանգավոր քաղաք է»
Մ.Վեբեր «Առնետները»
Յ.Գրուշաս «Սեր, ջազ, սատանա»
Ժան-Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև մամա»
Ըստ՝ Գ.Բեսի, Նար-Դոսի և Մ.Գալշոյանի «Երեք կաթիլ բարություն»
Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում»
Ալեն-Ռեյնո Ֆուրտոն «Bye-Bye Լեդի»
Բ.Զաքարյան «Քեյս»
Ռ․ Քիփլինգ «Մաուգլի»
Լ․Շանթ «Ինկած բերդի իշխանուհին»