Photo
դերասանուհի
նատալյա խաչատրյան

Ծնվել է 1964 թ.-ի հունվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության Պոպովկա քաղաքում
1969 թ.-ին ընտանիքով տեղափոխվել են Լենինական (այժմ՝ Գյումրի)
Փոքր հասակից հաճախել է Լենինականի «Տեքստիլագործների մշակույթի պալատ»-ում գործող թատերական խմբակը
1989 թ․-ից աշխատել է Լենինականի «Առասպել» դպրաթատրոնում
1996 թ․-ին կինոռեժիսոր Ա.Մկրտչյանի հրավերով որպես դերասանուհի աշխատանքի է ընդունվել Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում
Թատրոնում լավագույն դերերն են.
Ա.Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը»՝ Քարտուղարուհի
Ս.Խալաթյան «40 օր համբառնալուց առաջ»՝ Բենոյի կինը
Հ.Թումանյան «Ոսկի քաղաքը»՝ Վեզիրի աղջիկը
Հ.Թումանյանի «Գիքորը»՝ Նատո
Ա.Առբուզով «Իրկուտսկյան պատմություն»՝ Զինկա
Մ.Արմեն «Հեղնար աղբյուր»՝ Վարսիկ
Է.դե Ֆիլիպո «Ցիլինդր»՝ Բետինա
Ա.պապայան «Գնա մեռի, արի սիրեմ»՝ Լիլիկ
Ժ.Անանյան «Իմ տունը քո տունը չէ»՝ Մագդա
Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը»՝ Գեներալի կին
Ա.Վամպիլով «Գավառային անեկդոտներ»՝ Վիկտորիա
Ալ.Շիրվանզադե «Արտիստը»՝ Ստեֆանիա
Հ.Մարգարյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»՝ Տիկին Մաթիկ
Զ.Խալափյան «Տարբեր նվագներ»՝ Սաթեն
Ռ.Քիփլինգ «Մաուգլի» ՝ Գայլ

Նկարահանվել է նաև մի շարք գեղարվեստական ֆիլմերում։