Photo
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
նիկոլայ ծատուրյան

Ծնվել է 1945 թ.-ի հունվարի 6-ին Երևանում։
Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան)։ Այնուհետև վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիաի մոտ։
Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ, հանդիսանալով նաև՝ «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսոր։ Որպես ստաժոր «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Շուրջ 20 տարի աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացումներ։
Լավագույններից են՝ Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ», Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ալ.Օստրովսկու «Կատաղի փողեր», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնու-թյունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն։
Դասավանդել է նաև Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
1992-2004 թթ. որպես ռեժիսոր աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում։ Այդ տարիների լավագույն բեմադրություններից են՝ Ա.Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ.Պանյոլի «Տոպազ», Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։
1973 թ.-ից մինչ օրս դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Բեմադրություններ է իրականացրել նաև՝ Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։ Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացումներ։
Նկարահանվել է՝ «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ. Ա.Մանարյան)
2004 թ.-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նշանակվել է որպես գեղարվեստական ղեկավար։
2014 թ.-ից մինչ օրս Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամ. թատրոնի գեղարվեստական խորհրդատուն է։
Լավագույն բեմադրություններն են՝
Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»
Ֆ. Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը»
Ա.Քալանթարյանի «Բումերանգ»
Կ.Խոդիկյան «Ինչպես կինը փախավ տնից»
Հ.Մարգարյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»
Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը»
Վ. Կրասնագորով «Սիրո Casting»
Ս.Կոսյան «Թռիչք»
Ու․ Գիբսոն «Հրաշագործը»