Photo
դերասանուհի
ջեմմա ադամյան

Ծնվել է 1994թ.-ի սեպտեմբերի 17-ին Կապան քաղաքում։
2002 թ.-ին ընդունվել և 2012 թ.-ին ավարտել է Կապանի միջնակարգ դպրոցը։
2012 թ.-ին ընդունվել և 2016 թ.-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսի դերասանական բաժինը, զուգահեռ՝ 2013 թ.-ից մինչև 2016 թ.-ն աշխատել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի։
Լավագույն դերակատարումներից են.
Ալ. Շիրվանզադե «Եվգինե»՝ Եվգինե
Ալ. Օստրովսկի «Ամպրոպ»՝ Կատերինա
Զ.Խալափյան «Դպրոցական կատակերգություն»՝ Նանար
Մրոժեկ «Բաց ծովում»՝ Մանր
2016 թ․-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի, որտեղ նրա լավագույն դերակատարումներից են.
Վ.Դելմար «Հիշիր վաղվա օրը»՝ Ռոդա
Գ. Գ. Մարկես «Երկնագույն շան աչքերը»՝ Աղջիկ
Ջ.Օսբորն «Ոչինչ չի մնա»՝ Հելեն
Ա. Արծրունի «Բարի լույս, պարոն Մաթեոս»-Սառա
Ա. Լինդգրեն «Մանչուկն ու Կարլսոնը»՝ Մանչուկ
Լ. Ուստինով և Օ. Տոբակով «Ջյունիկը և յոթ թզուկները»՝ Ձյունիկ
Հ. Կալաու «Կոշկավոր կատուն»՝ Արքայադուստր
Ա. Աղասարյան «Հարսանիք թիկունքում»՝ Անի
Ռ.Քիփլինգ «Մաուգլի»՝ Մոխրագույն եղբայր
Մ.Ակոպովա «Բոհեմ»` Էդիթ Պիաֆ
Ժոել Պոմրա «Սպասում»՝ Կարոլին, Կին, Դայակ, Կին
Հ․Հովհաննիսյան «Մերին և իր ընկերները»՝ Սուրբ Կույս
Լ․Շանթ «Ինկած բերդի Իշխանուհին»՝ Իշխանուհի Աննա

2017 թ․-ին նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Ամուսնացածների լիգա» հեռուստատեսային նախագծում՝ մարմնավորելով Մաշայի կերպարը։
2019 թ․-ին նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Անատոլիական պատմություն» նովելում՝ մարմնավորելով Լուսինեի կերպարը։