Photo
դերասան
վարագ գեվորգյան

Ծնվել է 1967 թ.-ի հունիսի 27-ին Լենինականում
1974-1984 թթ.-ին սովորել և ավարտել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը
1986-1988 թթ.-ին ծառայել է Վոլգոգրադում
1991 թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը
1991 թ․-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում
Թատրոնում լավագույն դերերն են.
Ռ.Քոչարյան «Հավատք»՝ Քուրմ
Կ.Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան»՝ Բեռնակիր
Վ.Փափազյան «Ժայռը»՝ Զաքար
Պ.Պռոշյան «Սոս և Վարդիթեր»՝ Վայկուն
Ն.Դումբաձե «Մեղադրական եզրակացություն»՝ Վերակացու
Չ.Դիկենս «Դավիթ Կոպերֆիլդ»՝ Պրուկս
Օ.Բոգաև «Ճանապարհ դեպի ներքև»՝ Տղամարդ
Կ.Մանիե «Օսկար»՝ Իգոր
Հ.Թումանյան «Գիքոր»՝ Դերո
Վ.Շեքսպիր «Լիր արքա»՝ Խեղկատակ
Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց»՝ Գերո
Հ.Մարգարյան «Եվ երկինքեն 3 աթոռ ինկավ»՝ Այր
Հայ դասականներ «Երեք կաթիլ բարություն»՝ Քահանա
Վ.Այգեկցի «Խելոքներն ու հիմարները»՝ Իմաստուն, Գյուղացի
Հ.Պարոնյան «Շողոքորթն»՝ Հովսեփ
Հ.Թումանյան «Տերն ու ծառան»՝ Տիրացու
Ռ.Քիփլինգ «Մաուգլի» ՝ Շեկ  Շների  Առաջնորդ
Վ․Սարոյան «Փրկության կղզի» ՝ Դատավոր Էփլգարդ
Հ․Հովհաննիսյան «Մերին և իր ընկերները»՝ Հոգեվորական, Չիզքեյք
Ս․Մրոժեկ «Տունը սահմանին»՝ Հայրիիկ
Լ․Շանթ «Ինկած բերդի Իշխանուհին»՝ ՈՒսեփ