Photo
դերասանուհի
ադելինա հարությունյան

Ծնվել է 1989թ-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում։
1996-2004թթ-ին սովորել է Ազատանի միջնակարգ դպրոցում։
2004-2006թթ-ին սովորել է  Գյումրու «Ֆոտոն» վարժարանում։
2007-2011թթ-ին  սովորել և ավարտել է ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի դերասանական բաժնում ստանալով՝ բակալավրի աստիճան։
2018-2020թթ-ին  սովորել է ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի «Արվեստի կառավարում» ֆակուլտետում, ստանալով՝ մագիստրոսի աստիճան։
2011թ-ից մինչ օրս աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի, իսկ 2020թ-ի փետրվար ամսից՝ որպես թատրոնի մենեջեր։
Լավագույն դերերից են.
Եվ. Շվարց  «Ձյունե թագուհին»՝ Գերդա
Սերգեյ Ակսակովի  «Ալվան ծաղիկը»՝ Ալյոնուշկա
Լ. Մութաֆյան  «Առնետները»՝ Քեթրին
Ըստ Գ. Բեսի, Նար-Դոսի և Մ. Գալշոյանի պատմվածքների մոտիվներով  «Երեք կաթիլ բարություն»՝ Կին, Հեղուշ
Վ. Այգեկցի  «Խելոքներն ու հիմարները»՝  Հեղինակ
Ա. Պետրոսյան  «Արշիլ Գորկի»՝  Օրիորդ Մուսիկյան
Կոբո-Աբե  «Բարեկամները»՝  Քույր
Կ. Մանիե  «Փարիզը վտանգավոր քաղաք է»՝ Պեպիտա
Զ. Խալափյան  «Տարբեր նվագներ»՝ Հայկան
Աստրիդ Լինդգրեն «Մանչուկն ու Կարլսոնը»՝ Մայր
Ըստ՝ Հ.Թումանյանի «Փանոսի արկածները»՝ Կին
Քեռի Քուչին, Թոմն ու Ջերրին եվ մյուսները ՝ Լեդի Փիսո
Վ.Ստեփանյան «Տերն ու ծառան»՝ Ծաղկավաճառուհի 
Գրիմ Եղբայրներ «Ձյունիկը և յոթ թզուկները»՝ Հայելի
Հ․Պարոնյան «Շողոքրթն»՝ Սոֆի 
Հ․Հովհաննիսյան «Մերին եվ իր ընկերները »՝ մայր 
Ռ.Քիփլինգ «Մաուգլի» ` Ռաքշա
Լ․Շանթ «Ինկած բերդի իշխանուհին»՝ Իրինա 
Լ․Քերոլ «Ալիսան հրաշքների աշխարհում»՝ Քնամուկ , Վագրաշուշան