Photo
ՀՀ վաստակավոր արտիստ
դիանա մացոյան

Ծնվել է 1979 թ-ի հունիսի 10-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի):
1986-1996 թթ․ սովորել և ավարտել է Գյումրիի Ս.Մ. Կիրովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1997-2001 թթ․ ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցը:
1998 թ․-ից աշխատում է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝որպես դերասանուհի:
Ուսանողական տարիներից զբաղվել է նաև պարարվեստով՝ հանդիսանալով «Էսկադա» ՀԿ-ի նույնանուն մանկապատանեկան պարի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ղեկավարած պարի թատրոնը մասնակցել է եվրոպական երկրներում կազմակերպված բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոնների՝ արժանանալով առաջին և «Գրան Պրի» մրցանակների:
Արժանացել է նաև մի շարք կառավարական և գերատեսչական պարգևների՝ պատվոգրերի և շնորհակալագրերի, ինչպես նաև ՀԹԳՄ ոսկե մեդալի:
2019 թ․-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։

Լավագույն դերերից են՝
Ալ.Շիրվանզադե «Չար ոգի»՝ Սոնա
Ռ.Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»՝ Սեդա
Ֆ.Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Դեյանիրա
Մ.Իշխան «Կիլիկիո արքա»՝ Զաբել
Լ.Ռազումովսկայա «Սիրելի Ելենա Սերգեևնա»՝ Լյալյա
Ռ. Կաշաուսկաս «Երազանքների տունը»՝ Իլզե
Մ.Զադորնով «Վաճառեք ձեր ամուսնուն»՝ Օկսանա
Կ.Զարյան «Արա Աստված»՝ Շամիրամ
Կ.Մանիե «Փարիզը վտանգավոր քաղաք է»՝ Մարի
Հ.Մարգարյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»՝ Քնար
Վ.Շեքսպիր «Լիր արքա»՝ Ռեգան
Ա.Պետրոսյան «Արշիլ Գորկի»՝ Ագնես
Հ.Փինթեր «Սիրային խաղեր»՝ Սառա
Վ.Կրասնագորով «Սիրո Casting»՝ Իննա
Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում»՝ Անժելա
Բ. Զաքարյան «Քեյս»՝ Էվա
Ռ.Քիփլինգ «Մաուգլի»՝ Կաա
Մ.Ակոպովա «Բոհեմ»՝ Կոկո Շանել
Լ․Շանթ «Ինկած բերդի Իշխանուհին»՝ Իշխանուհի Սոֆիա