Photo
ՀՀ ժողովրդական արտիստ
խաչիկ բադալյան

Ծնվել է 1940թ.-ի հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։
1960-1962թթ.-ին սովորել է Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։
1962թ.-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան
1989-1995թթ.-ին ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Խորհրդային տարիներին ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբեր և ներկայացումներով հանդես է եկել համամիութենական տարբեր փառատոններում։ Մարմնավորել է 100-ից ավելի դերեր։
1989թ.-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ 2015թ.-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։
Թատրոնում լավագույն դերերից են՝
Ալ.Շիրվանզադե «Չար ոգի»՝ Մուրադ
Ն.Գոգոլ «Ռևիզոր»՝ Խլեստակով
Հ.Պարոնյան «Շողոքորթն»՝ Թադե
Ե.Օտյան «Խնդանք անցնինք»՝ Սիսակ
Գ.Սունդուկյան «Խաթաբալա»՝ Իսայի
Գ.Սունդուկյան «Քանդած օջախ»՝ Գիժ
Ալ.Օստրովսկի «Անտառը»՝ Պյոտր
Վ.Ժեքսպիր «Տիտոս Անդրոնիկոս»՝ Մեծ որդի
Ժ.Անանյան «Իմ տունը քո տունը չէ»՝ Սերոբ
Բ.Բրեխտ «Կուրաժ մայրիկը»՝ Այլիֆ
Վ.Սարոյան «Մի գնա բարկացած»՝ Քառակուսի
Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Ավգիաս արքա
Պ.Զեյթունցյան «Անավարտ մենախոսություն»՝ Համո
Թ.Ուիլյամս «Ապակե գազանանոց»՝ Թոմ
Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց»՝ Մեսրոպ Մաշտոց