Photo
ՀՀ վաստակավոր արտիստ
սամվել խաչատրյան

Ծնվել է 1958 թ.-ի մարտի 16-ին Լենինական / այժմ՝ Գյումրի/ քաղաքում: 1978-1980 թթ սովորել և ավարտել է Լենինականի Ա. Մռավյանի /այժմ՝ Աճեմյանի/ անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան: 1983-1985 թթ. աշխատել է Կապանի պետ. դրամ. թատրոնում: 1985 թ.-ից Լենինականի «Առասպելի» դպրաթատրոնում և «Մենք» սատիրային թատրոնում: 1996 թ.-ից՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետ. դրամ. թատրոնի դերասան:
2017 թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։
Լավագույն դերերից են.
Շելլի «Չենչի»՝ Բեռնարդո
Գ. Սունդուկյան «Պեպո»՝ Կակուլի
Գ. Սունդուկյան «Խաթաբալա»՝ Կուկուռի
Պ.Պռոշյան «Սոս և Վարդիթեր»՝ Տանուտեր
Ա. Պետրոսյան «Երբ մահն է մրցակից»՝ Շավարշ Կարապետյան
Ալ. Մկրտչյան և Ռ. Քոչարյան «Հավատք»՝ Խոսրով արքա
Է. Դե Ֆիլիպո «Ցիլինդր»՝ Ագուստինո
Ալ. Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը»՝ տնօրեն
Հ. Թումանյան «Գիքորը»՝ Բազազ Արտեմ
Ա. Այվազյան «Դիպլիպիտո»՝ Թամամյան
Ա. Պապայան «Գնա մեռի արի սիրեմ»՝ Ալիկ
Ա. Շիրվանզադե «Արտիստը»՝ Մովսիսյան
Ժ. Անանյան «Իմ տունը քո տունը չէ»՝ Հաբեթ
Ռ. Մարուխյան «Մեր հին բարի բակ»՝ նախարար
Ժ. Անանյան «Տաքսի, տաքսի»՝ Փիլոյան
Ա. Վամպիլով «Գավառային անեկդոտներ»՝ Կամաև
Վ. Շեքսպիր «Լիր Արքա»՝ Քենտ
Յ.Գրուշաս «Սեր, ջազ, սատանա»՝ Անդրյուսի հայր
Հ.Մարգարյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»՝ պարոն Մաթիկ
Զ.Խալաթյան «Տարբեր նվագներ»՝ Ներսես
Վ․Սարոյան «Փրկության կղզի» ՝ ՈՒոզեք
Լ․ Շանթ «Ինկած բերդի Իշխանուհին»՝ պաշտոնյա

Նկարահանվել է նաև մի շարք գեղարվեստական ֆիլմերում։