Photo
ՀՀ արվեստի վաստ․ գործիչ, պրոֆեսոր
սամվել գրիգորյան

Ծնվել է 1949 թ.-ի փետրվարի 26-ին Ազատանում։
1956-1966 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
1968-1970 թթ. ծառայել է Սովետական բանակում։
1971-1972 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Հեռուստառադիո Պետկոմի դերասանական ստուդիան։
1973-1977 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի դերասանական բաժինը (ղեկավար Հ.Ղափլանյան)։ Ուսանողական տարիներին աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում որպես դերասան։
1978-1980 թթ. ընդունվել և ավարտել է Մարքսիզմ-Լենինիզմ համալսարանը։
1979-1987 թթ. դասավանդել է Լենինականի երաժշտական ուսումնարանում՝ «Խոսքի կուլտուրա», «Դերասանի վարպետություն» և «Ռիթմիկա» առարկաները։
1977 թ.-ից որպես դերասան աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
1984 թ.-ին դերասան Գ.Մալոյանի հետ ստեղծել են «Հումորի տուն» թատրոնը և նույն թատրոնում «Ուրախ Գյումրի» ներկայացման մեջ խաղացել Պապի դերը։
1990-2000 թթ. եղել է Գյումրու Վ.Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոնի տնօրեն։
2001-2003 թթ. եղել է ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի դեկան։
2007 թ.-ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
2011 թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արվեստի վաստակավոր գործիչ»-ի պատվավոր կոչման։
Արժանացել է նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի, Գյումրու քաղաքապետարանի «Ոսկե մեդալ»-ի և այլն։
Թատրոնում լավագույն դերերից են՝
Հ.Պարոնյան «Ատամնաբույժն արևելյան»՝ Լևոն
Վ.Շեքսպիր «Տիտոս Անդրոնիկոս»՝ Քիրոն
Ռ.Քիփլինգ «Մաուգլի»՝ Աքելա
Լ.Շանթ «Շղթայվածը»՝ Նաղաշ
Խ.Դաշտենց «Ֆայտոն Ալեք»՝ Ալեք
Ե. Օտյան «Խնդանք անցնինք»՝ Տեր Բարսեղ
Կ.Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան»՝ Պանտալոնե
Լ.Շանթ «Ինկած բերդի իշխանուհին»՝ Վասիլ Իշխան
Ռ.Քոչարյան «Հավատք»՝ Տրդատ արքա
Վ. Շեքսպիր «Լիր Արքա»՝ Գլոստեր
Հ.Պարոնյան «Շողոքորթն»՝ Թադե
Բ.Զաքարյան «Քայլեր»՝ Կարլ Շմիդտ
Ժոել Պոմրա «Սպասում ՝ Ամուսին, Տղամարդ, Հայր, Սերժ

Նկարահանված լավագույն ֆիլմերն են՝
«Անտուն ուղևորներ»՝ ճամփորդ
«Վարպետների քաղաք»՝ վարպետ
«Հրաժեշտ քաղաքին»՝ գյումրեցի
«Անհայտ Անանիկյան»՝ Անանիկյան
Մոսկվայի ՎԳԻԿ դիպլոմնիկ «Հուշարձան»՝ Տիգրան
«Տիկնիկ Ամալիայի համար»՝ դեպոյի պետ
«Սուրբը»՝ Տեր Հայր
«Գարեգին Նժդեհ»՝ Փաշա
«Հին արքաներ»՝ Արեգ
«Սև հանքեր»՝ Մինաս