Photo
դերասան
ֆրունզիկ ամիրխանյան

Ծնվել է 1952 թ.-ի հունիսի 25-ին Հոկտեմբերյան (Արմավիր) քաղաքում։
1969 թ.-ին ավարտել է Արմավիրի միջնակարգ դպրոցը։
1970-1972 թթ.-ին ծառայել է Սովետական բանակում։
1972-1974 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինականի Ա.Մռավյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիան։
1974-1988 թթ.-ին աշխատել է Ստ.Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ 1985-2000թթ.-ին աշխատել է Գյումրու «Հումորի և երգիծանքի» թատրոնում։
1989թ.-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։
Թատրոնում լավագույն դերերն են.
Դ.Դեմիրճյան «Քաջ Նազար»՝ Իշխան Սաքո
Կ.Գոլդոնի «Երկու տիրոջ ծառա»՝ Դոկտոր Լոմբարդի
Ռ.Քոչարյան «Հավատք»՝ Քուրմ
Հ.Թումանյան «Տերն ու ծառան»՝ Տեր
Ռ.Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»՝ Մեծ Վենսան
Վ.Դելմար «Հիշիր վաղվա օրը»՝ Լեվինսկի
Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց»՝ Իշխան
Վ.Շեքսպիր «Լիր արքա»՝ Ծերունի
Ըստ Ա.Ռեյնո-Ֆուրտոնի «Bye-Bye Լեդի»՝ հայր Ժոզեֆ
Արբուզով «Իրկուտսկյան պատմություն»՝ Բատյա
Հ.Թումանյան «Փանոսի արկածները»՝ Փանոս
Ռ.Քիփլինգ «Մաուգլի» ՝ Գայլ
Վ.Սարոյան «Փրկության կղզի» ՝  Էլիա Բադալ
Ու. Գիբսոն «Հրաշագործը» ՝ բժիշկ

Ֆիլմերում խաղացած դերերն են.
Ալ.Մկրտչյան «Ուրախ ավտոբուս»
Ա.Շահբազյան «Մոսկվիչ, իմ սեր»-Սաքո
Միք.Դովլաթյան «Շտապ օգնություն 3D»-Դանիել
Սարիկյան «Երկրաշարժ»-Մսավաճառ
Դարյա Շումակովա «Ես կվերադառնամ»-Պապ
Հ.Քեշիշյան «Անատոլիական պատմություն»-Ռաուլֆ
Հ.Քեշիշյան «Պատվի համար»-Սաղաթել
«Կորած օրագիր»-Պապ