Ներկայացումներ
Տոմսեր կարող եք ձեռք բերել գյումրու դրամատիկական թատրոնի տոմսարկղից կամ պատվիրել առցանց
լեոնարդ գերշ
ընտրությունը` սեր
Կույր երիտասարդ երաժիշտ՝ Դոնի կյանքում հայտնվում է Ջիլը՝ ազատ, անկանխատեսելի ու կյանքին սիրահարված մի աղջիկ, ով ապրում է այսօրվա համար և չի վախենում սխալներից։ Նրանց հանդիպումը վերածվում է գեղեցիկ հարաբերության, որը միաժամանակ անսպասելի է և արկածային Դոնի համար, երկու տարբեր աշխարհներ փորձում են հասկանալ միմյանց։ Ծնվում է մի զգացում, որը նման է թռիչքի։ Բայց երբ հայ ...
թեննեսի ուիլյամս
ապակե գազանանոց
Ներկայացման հիմքում ընկած է մարդու միայնության, ընտանեկան պատասխանատվության, չիրականացված երազանքների և իրականությունից փախուստի մասին հուզիչ ու խոր հոգեբանական պատմություն։ «Ապակե գազանանոցը» մի ընտանիքի ներաշխարհի նուրբ ու ցավոտ բացահայտում է, որտեղ փխրուն երազանքներն ու իրականության հետ առերեսվելու դժվարությունները միահյուսվում են՝ ստեղծելով մարդկային հարաբերությ ...
մ․ ակոպովա
բոհեմ
Ներկայացման հիմքում աշխարհում անջնջելի հետք ունեցող չորս կանայք են՝ Էդիթ Պիաֆը, Ֆրիդա Կալոն, Կոկո Շանելը և Մարինա Ցվետաևան, ովքեր նվաճեցին աշխարհը՝ տանուլ տալով իրենց կյանքն ու էությունը։ Հերոսուհիները անդրադրադառնում են նաև այսօրվա կյանքին՝ գիտակցելով, որ լավագույնն այն ժամանակն է, որը տրված է և´ իրենց, և´ մեզանից յուրաքանչյուրին։ ...
վատ տղաները
Մի ընտանիք, մեկ անսպասելի իրավիճակ և մեկը մյուսին հաջորդող խճճված իրադարձություններ։ Երբ փորձում են թաքցնել իրականությունը, հերոսներն ակամայից հայտնվում են ավելի ու ավելի անհեթեթ իրավիճակներում, որտեղ յուրաքանչյուր նոր բացահայտում միայն խորացնում է թյուրիմացությունների շղթան։ Կատակերգություն` սիրո տարբեր դրսևորումների մասին։ Այստեղ ամեն ինչ կարող է պատահել… բայց ոչ ...
գ.գ. մարկես
ամենասիրուն ջրահեղձը
Գ.Գ. ՄԱՐԿԵՍ ԱՄԵՆԱՍԻՐՈւՆ ՋՐԱՀԵՂՁԸ Թատերախաղ 1 գործողությամբ Բեմականացումը և բեմադրությունը` ԱՐԻՆԱ ԱՐԱՐԱՏՅԱՆԻ Բեմանկարչությունը` ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Զգեստները` ԼՈւՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
հ․ պարոնյան
շողոքորթն
Պարոնյանն իր ‹‹Շողոքորթն›› կատակերգությունը գրել է 1872 թ․-ին։ Պիեսում հերոսների շփման, նրանց մտավոր և հոգեկան աշխարհների բացահայտման, գեղարվեստական խոշոր ընդհանրացումների ճանապարհով շոշափել է նաև սիրո և ամուսնության, բանաստեղծական արվեստի գրողի հասարակական կոչման, լեզվի և ոճի, գեղարվեստական ստեղծագործության փոխադարձ կապի և ազդեցության հարցերը։ ...
բ. զաքարյան
քեյս
Երիտասարդ ամուսիններ, գրող՝ Մարկ Ջոնսոնը և Էվան ապրում էին ընտանեկան հոգսերով ու խնդիրներով հարուստ իրենց կյանքը։ Բայց մի օր այդ սովորական կյանք է մտնում մեծահարուստ Դեյմոն Քեյսին, որի ընծայած արտասովոր նվերը հիմնովին փոխում է նրանց կյանքը։ Զավեշտալի դրություններ, կիրք, դաժանություն, մարդկային ագահություն և բարոյական արժեքների իսպառ վերացում։ Այդ տարօրինակ նվերը բացահ ...
երեք անունով մի աղջիկ
ԵՐԵՔ ԱՆՈւՆՈՎ ՄԻ ԱՂՋԻԿ Դրամա 2 գործողությամբ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` ՀՀ ժողովորդական արտիստ, պրոֆեսոր` ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ, Բեմանկարչությունը` ԱՆԻ ՌԱՇՈՅԱՆԻ Զգեստները` ԼՈւՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԵՐԵՐՈւՄ ՋԵՄՄԱ ԱԴԱՄՅԱՆ, ԱՐՍԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՖՐՈւՆԶԻԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱՐԻԲՅԱՆ, ՀՀ վաստակավոր արտիստ` ՏԻԳՐ ...
ու․ գիբսոն
հրաշագործը
Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» դրամայի հիմքում կույր և խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Ներկայացման մեջ հնչեցված համամարդկային խնդիրներն այսօր հասարակության համար առաջնային հարցեր են, որի պատասխաններն ու դեղատոմսը կարելի է գտնել Գյո ...
ն․ քոուարդ
խելահեղ seance
Խելահեղ SEANCE Լիրիկական կատակերգություն 1 գործողությամբ : Անգլիացի գրող Նոել Քոուարդի <<Խելահեղ SEANCE >> լիրիկական կատակերգությունը հագեցած է լարված և զավեշտալի դրություններով, մարդկային տարօրինակ փոխհարաբերություններով, նախկին և ներկա սերերի բախումով, մոգական երևույթներով: Ներկայացումը անձնուրաց սիրո, կյանքը խենթ փոթորիկներով ապրելու և հարկ եղած դեպքում մեզ շրջ ...
անտոնիո բ.վալյեխո
խավարի առաքյալները
Կույրերի համար նախատեսված մի հաստատությունում, ուր կրթվում և ապրում են ի ծնե կույր պատանիներ ու երիտասարդներ, որտեղ տիրում է թվացյալ երջանիկ ու խաղաղ մթնոլորտ, որպես նոր աշակերտ ու բնակիչ գալիս է հերոսը, ով բացելով հաստատությունում գտնվողների հոգու աչքերը բացահայտում է իրականությունն ու ճշմարտությունը։ Սակայն ինչպես բոլոր ժամանակներում հասարակության դեմ դուրս եկած ան ...
ս. մրոժեկ
տունը սահմանին
Ազգությամբ լեհ, աշխարհահռչակ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը Սահմանին» ստեղծագործությունը մեր ժամանակների թերևս ամենաարդիական ստեղծագործություններից է, որը ողջամտության ձայնն է Գյումրու դրամատիկականի բեմից: Ներկայացման հիմքում ընտանիքն է, ում սեփական տունը հայտնվում է աշխարհաքաղաքական խաչմերուկի կենտրոնում: Անհեթեթ իրավիճակ, գործողությունների անսպասելի զարգացում և ...
զ․ խալափյան
տարբեր նվագներ
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Ասպրամ Բաղդասարյանի Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Անտոն Քեշիշյանի Ներկայացման հիմքում մեծ աշխարհի անկյունում ծվարած, մի փոքրիկ բակում ապրող մեծ սիրո պատմությունն է, այնտեղ բնակվող մարդկանց ճակատագրերը։ Մարդիկ, որոնց վառ ու գունեղ բնավորությունները, իրար հանդեպ ունեցած սերը. միմյանց ուրախությամբ՝ ուրախանալու, տխրությամբ՝ ...
վ. կրասնագորով
սիրո casting
Ներկայացումը միայնակ կանանց մասին պատմող զավեշտալի, բայց և լիրիկական պատմություն է։ Տարբեր բնավորությունների և բնագավառների տեր կանանց համախմբել է միայնակությունը։ Մոռացության մեջ հայտնված կանայք փորձում են վերագտնել իրենց երբեմնի զվարթությունը, դարձնել կյանքը ավելի հետաքրքիր, դարձյալ ուշադրության կենտրոնում գտնվել, սիրել և սիրվել։ Հերոսների ցանկությունների և գործողու ...
ռ․ քիփլինգ
մաուգլի
Վտանգավոր ջունգլիներում հայտնված մանուկ, ում իրենց հովանու տակ են առնում ազատ ցեղի գայլերը՝ պաշտպանելով ու դաստիարակելով նրան որպես գայլ։ Նա հասակ է առնում ու մեծանում ոհմակի օրենքներով և սկզբունքներով։ Բայց այս աշխարհում գործում է մեկ այլ օրենք՝ ջունգլիների օրենքը՝ «ուժեղն է տիրում որսին»։ Կենդանական բնազդ և մարդկային բանականություն, ուժն ընդդեմ մտքի, պայքար, որի ավա ...