Ներկայացումներ
Տոմսեր կարող եք ձեռք բերել գյումրու դրամատիկական թատրոնի տոմսարկղից կամ պատվիրել առցանց
ռ. կալինոսկի
հրեշը լուսնի վրա
Ներկայացման հիմքում հայոց ցեղասպանությունից փրկված ու որբացած հերոսների կյանքի պատմությունն է, որտեղ ներկայացվում է տեր և տիկին Թովմասյանների համատեղ կյանքը ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուաքի քաղաքում, 1921-1927 թթ.՝ ծանոթությունից մինչև... և այս ամենը տասնմեկամյա իտալացի Վենսանի մեկնաբանությամբ, ով հանդիսատեսին ներկայանում է որպես հայի ճակատագրին ծանոթ մի ծերունի, իսկ պա ...
95 ՐՈՊԵ 18+
ջոն օսբորն
ոչինչ չի մնա
Պիեսի հայկական ադապտացիան պատմում է նորագույն Հայաստանի մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում Երևանում 2008 թվականին, մարտի 1-ի իրադարձություններից հետո։ Գլխավոր հերոսները ութսունականների սկզբին են ծնվել, նրանք տասը տարեկան էին, երբ փլուզվեցին խորհրդային կարգերը և սկսվեց արցախյան պատերազմը։ Գլխավոր հերոսը ականատեսն է պատերազմից վիրավոր վերադարձած հոր տանջալից մահ ...
120 ՐՈՊԵ 18+
վ․ դելմար
հիշիր վաղվա օրը
Ներկայացման հիմքում ամերիկացի տարեց ամուսիններ՝ տեր և տիկին Կուպերների կյանքի վերջին տարիներին պատուհասած դրամատիկ ապրումներն են, իրենց համատեղ կյանքի 50 տարիների հույսերի խարխլումը և իսպառ վերացումը: Ծնողներ, ովքեր ծնել, դաստիարակել, զրկանքների գնով կրթության են տվել և դեպի բարեկեցիկ կյանք ուղղարկել իրենց զավակներին: Այսօր, նույն այդ զավակների կողմից արժանանում են ան ...
100 ՐՈՊԵ 16+
ա․ ռեյնո-ֆուրտոն
bye-bye լեդի
Ներկայացման հիմքում ֆրանսերենի մանկավարժ, թոշակառու պրոֆեսոր Ամադեի խելահեղ պատմությունն է։ Գիշերային խավարի մեջ հնչող դռան թակոցի հետ նրա բնակարան ու կյանք է ներխուժում «գիշերային թիթեռնիկը»։ Անհավանական դրությունների շղթան զարգանալով, տարիների փորձառություն ունեցող պրոֆեսորին դարձնում են Փարիզի ամենահայտնի կավատը, իսկ իր սրբավայր հիշեցնող բնակարանը՝ հասարակաց տուն։ ...
100 ՐՈՊԵ 18+
ջ․ օրուել
անասնաֆերմա
Ջորջ Օրուելի հակաուտոպիստական, այլաբանական-երգիծական ոճով գրված իր այս վիպակում կենդանիների կերպարների միջոցով ներկայացնում է 1917 թ․-ին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա ընթացքը, որն էլ հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի։ Օրուելը կենդանիների՝ այս դեպքում ձիերի, այծի, էշի, ոչխարների, հավերի, բադերի, կատվի, ...
80 ՐՈՊԵ 16+
ս․ կոսյան
թռիչք
Ներկայացման հիմքում վանդակից անակնակալ ազատության մեջ հայտնված թութակների պատմությունն է։ Ազատությունն իր վերթևումներով ու անկումներով սարսափ է առաջացնում վանդակում ծնված թռչունների համար։ Նույնիսկ երկնքի անհունը չի կարողանում հիշեցնել, նրանց մեջ վաղուց ի վեր նիրհած, թռչնային բնազդը՝ ճախրանքի բերկրանքը։ Քաղցր հիշողությունները նրանց անդադար հետ է վերադարձնում հին վանդա ...
60 ՐՈՊԵ 16+
վ. պետրոսյան
վերելք
Ներկայացման հիմքում Հայոց Ցեղասպանությունը վերապրած Կոմիտաս վարդապետի ողբերգական կյանքի պատմությունն է, որը ներկայացվում է այլ երանգներով՝ ցավի մասին ծիծաղով։ Ներկայացում, որը ծնվեց դժվարությամբ, բայց հաղթանակի սպասումով։ Այս ծանր ու դժվարին օրերին այն ուժի, ամրության ու լինելիության մի հզոր կոչ է, որը միասնական է պահում թիկունքը։ Մենք պետք է շարունակենք ապրել ավելի ...
100 ՐՈՊԵ 16+
վ. շեքսպիր
լիր արքա
Ողբերգությունը պատմում է Բրիտանիայի հզոր արքա Լիրի մասին, որն իր ողջ թագավորությունը նվիրում է աղջիկներից երկուսին, իսկ մյուսին ձեռնունայն ուղարկում կնության Ֆրանսիայի արքայի հետ։ Իշխանատենչություն, ագահություն և էության խորքում դարանած մարդկային զազրելի բնավորության բացահայտում, որը նրանցից յուրաքանչյուրին իր ձևով տանում է ողբերգական վախճանի։ Անգլիացի հանճարեղ դրամ ...
100 ՐՈՊԵ 16+
ա․ տոլստոյ
բուրատինոյի արկածները
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Անի Խաչատրյանի
55 ՐՈՊԵ 5+
յ. գրուշաս
սեր, ջազ, սատանա
Հայրերի և որդիների բախում։ Տարբեր մտածելակերպերի առճակատում։ Նորի և հնի պայքար։ Սիրո պակաս և նորի որոնում։ Յուրաքանչյուր ժամանակ իր հետ բերում է իր հերոսին, ով այդ նորի որոնման ընթացքում ջանում է ժխտել իրենից առաջ եղած ամեն ինչ, և հաստատել իր ճշմարտությունը։ Բայց ցավոք, շատ հաճախ այդ ճանապարհին ունենում են անդառնալի կորուստներ, որ կյանքը վերարժևորելու պատճառ է դառնում ...
100 ՐՈՊԵ 18+
հ. կալաու
կոշկավոր կատուն
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Նարեկ Քեշիշյանի Պարերը՝ Անահիտ Մարտիրոսյանի
50 ՐՈՊԵ 8+
հ. մարգարյան
եվ երկինքեն երեք աթոռ ինկավ
Երաժշտական զավեշտախաղ հանդիսացող այս բեմադրության հիմքում երկու հակադիր ուժերի բախումն է՝ Աստծո և սատանայի, որոնք մոլորված մարդկանց ձգտում են տանել իրենց հետևից։ Սակայն իշխանության ձգտող մարդկային էությունն անզոր է գայթակղություններից խույս տալ։ Ուստի, իր կրքերը բավարարելու համար նա հեռանում է Աստծուց՝ վերածվելով խամաճիկի չար ուժի ձեռքում։ ...
55 ՐՈՊԵ 14+
ա․ արծրունի
բարի լույս, պարոն մատթեոս
Լիբանանի համզգային «Գասպար Իփեկյան» թատերախումբ և Գյումրու դրամատիկական թատրոն Բեմադրությունը՝ Հակոբ Տեր-Ղուկասեանի Նկարչական ձևավորումը՝ Անտոն Քեշիշյանի Երաժշտական ձևավորումը՝ Հրայր Գալեմքերեանի Դերերում՝ ՋԵՄՄԱ ԱԴԱՄՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՀՀ վաստակավոր արտիստ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ...
55 ՐՈՊԵ 14+
կորժիկը, կոմպոտը եվ կարամելկան
Մանկական երաժշտական շոու-ներկայացում Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Ռաֆայել Ասատրյանի Դերերում՝ Ջեմմա Ադամյան, Արսեն Սաղաթելյան, Արկադի Ղարագուլյան
40 ՐՈՊԵ 2+
մ. վեբեր
առնետները
Գործողությունների վայրը Նյու-Յորքյան մետրոն է, մի վայր որտեղ մարդկային որոշակի դասակարգի համար յուրօրինակ աշխարհ է: Եվ այդ միջավայր են թափանցում «առնետները»՝ երկու տղաներ, ովքեր սկսում են բռնությունների ու դաժան գործելակերպի միջոցով ավերել ամեն ինչ և նսեմացնել մարդկային ինքնասիրությունը: Ներկայացումը նախազգուշացում է բոլորին՝ արծարծվող խնդիրներով, որոնք առկա են նաև մե ...
60 ՐՈՊԵ 18+