Photo
ՀՀ ժողովրդական արտիստ
անահիտ քոչարյան

Ծնվել է 1955թ.-ին օգոստոսի 12-ին Լենինական /այժմ՝ Գյումրի/ քաղաքում։
1972-1974թթ.-ին ընդունվել և ավարտել է Լենինականի Մռավյանի /այժմ՝ Աճեմյանի/ անվան պետ. դրամ. թատրոնի դերասանական ստուդիան:
1974թ.-ից Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետ. դրամ. թատրոնի դերասանուհի է:
2002-ից 2016թթ.-ին աշխատել է Երևանի քաղաքապետարանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում որպես դերասանուհի:
2001թ-ին «Ուրախ ավտոբուս» ֆիլմի Սաթենիկի դերակատարման համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2004թ.-ին ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
2015թ.-ին արժանացել է Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստի կոչման։
Խաղացել է 100-ից ավել դերեր:
Լավագույն դերերից են.
Եվ. Շվարց «Ձյունե թագուհին»՝ Գերդա
Ա. Լինդգրեն «Մանչուկն ու Կառլսոնը»՝ Մանչուկ
Գ. Սունդուկյան «Քանդած օջախ»՝ Նատո
«Վալենտին և Վալենտինա»՝ Վալյա
Վ. Շեքսպիր «Տիտոս Անդրոնիկոս»՝ Լավինիա
Վ. Մովսիսյան «Փախուստ»՝ Նանե
Ալ. Մկրտչյան Ռ. Քոչարյան «Հավատք»՝ Հռիփսիմե
Կ. Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան»՝ Սմերալդինա
Առբուզով «Իրկուտսկյան պատմություն»՝ Վալյա
Կ. Խոդիկյան «Ինչպես կինը փախավ տնից»՝ Նարե
Ալ. Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը»՝ Սաթենիկ
Ս. Խալաթյան «Աքլորականչ»՝ Սոնա
Լ. Շանթ «Կայսր»՝ Թեոֆանո
Է. Դե Ֆիլիպո «Ֆիլումենա Մարտուրանո»՝ Ֆիլումենա
Վ. Դելմար «Հիշիր վաղվա օրը»՝ Լյուսի
Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում»՝ Սանամ
Ժոել Պոմրա «Սպասում»՝ Մարիամ,Կին,Մայր,կին
Լ․Շանթ «Ինկած բերդի Իշխանուհին»՝ Սաբեթ

Ֆիլմերում խաղացած դերերը՝
«Սպիտակ ափեր»
«Ուրախ ավտոբուս»
«Տխուր փողոցի լուսաբացը»
«Խաչագողի հիշատակարանը»
«Տիկնիկ Ամալյայի համար»
«Սուրբը»