Photo
ՀՀ վաստակավոր արտիստ
սուսաննա բաղդասարյան

Ծնվել է 1944 թ.-ի հոկտեմբերի 23-ին Երևան քաղաքում:
1964-1966 թթ. աշխատել է Կիրովականի /այժմ՝ Վանաձոր/ Հ. Աբելյանի անվան պետ. դրամ. թատրոնում որպես դերասանուհի:
1966-1982 թթ. աշխատել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետ. դրամ. թատրոնում որպես դերասանուհի:
1982 թ.-ից Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետ. դրամ.թատրոնի դերասանուհի է։
Հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, բեմականացումների և բեմադրությունների՝ Մ. Արմեն «Հեղնար աղբյուր»
Ղ. Աղայան «Անահիտ»
Հ. Թումանյան «Գիքորը», «Գիքորը 20-րդ դարից» /ըստ Հ. Թումանյանի/
Հ. Թումանյան «Մոխրոտը» և այլն:
2007թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
Լավագույն դերերից են.
Ալ. Շիրվանզադե «Էլի մեկ զոհ»՝ Անանի
Գ. Գեւորգյան «Կապույտ ձիավորը»՝ Անաիդա
Ալ. Շիրվանզադե «Արմենուհի»՝ Արմենուհի
Մուրացան «Ռուզան»՝ Ռուզան
Ս. Խանզադյան «Մխիթար սպարապետ»՝ Գոհար
Ֆլետչեր «Ինչպես կառավարել կնոջը»՝ Մարգարիտա
Կ. Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան»՝ Բեատրիչե
Վոյնովիչ «Անարգված կնոջ վրեժը»՝ Ելա
Բ. Սեյրանյան «Թող ղողանջեն զանգերը»՝ Ալիս
Բոյաջիեւ «Մենամարտ»՝ Նազի
Չ. Այթմատով «Ալ գլխաշորով իմ բարդենիկ»՝ Ասել
Ա.Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը»՝ Մառուս
Ռազումովսկայա «Սիրելի Ելենա Սերգեւնա»՝ Ելենա Սերգևնա
Ժ.Անանյան « Իմ տունը քո տունը չէ»՝ Նուշիկ
Վ.Փափազյան «Ժայռ»՝ Հոռոմսիմ
Ըստ՝ Գ.Բեսի, Նար-Դոսի և Մ.Գալշոյանի «Երեք կաթիլ բարություն»՝ Աշխեն
Վ.Կրասնագորով «Սիրո CASTING»՝ Լարիսա
Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում»՝ Գորան

Ֆիլմերում խաղացած դերերը՝
«Թռիչքը սկսվում է գետնից»
«Ուրախ ավտոբուս»
«Խնկարկում»
«Տխուր փողոցի լուսաբացը»