Photo
ՀՀ վաստակավոր արտիստ
հովհաննես հովհաննիսյան

Ծնվել է 1962 թ.-ին հոկտեմբերի 18-ին, Լենինական քաղաքում /այժմ՝ Գյումրի/
1980-82 թթ. ընդունվել և ավարտել է Լենինականի Ա. Մռավյանի /Այժմ՝ Աճեմյանի/ անվան պետ. դրամ. թատրոնի դերասանական ստուդիան:
1985-89 թթ. Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետ.դրամ.թատրոնի դերասան է:
1989 թ.-ից ԳյումրուՎ. Աճեմյանի անվան պետ. դրամ. թատրոնի դերասան է, հետագայում՝ նաև ռեժիսոր:
1990-95 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:
2004-2006 թթ. ընդունվել և ավարտել է ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի «Ռեժիսուրա» բաժինը:
1998 թ.-ից ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս է: Ղեկավարում է «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնը:
2011 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2015թ.-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, ՀԹԳՄ «Ոսկե մեդալ»-ի
Լավագույն դերերից են.
Հ.Քոչար «Կարոտ»՝ Մստո
Լ.Շանթ «Շղթայվածը»՝ Աշոտ Կայեցի
Խ.Դաշտենց «Ֆայտոն Ալեքը»՝ Հեղինակ
Էդ. Դե Ֆիլիպպո «Ռիսկ»՝ Միկկե
Լ.Շանթ «Ինկած բերդի իշխանուհին»՝ Սեպուհ իշխան
Կ.Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան»՝ Ֆլորինդո Արետուզի
Ա.Մկրտչյան, Ռ.Քոչարյան «Հավատք»՝ Գրիգոր Լուսավորիչ
Ալ. Արբուզով «Իրկուտսկյան պատմություն»՝ Սերգեյ
Ա.Այվազյան «Դիպլիպիտո»՝ Բեդո
Ա.Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը»՝ Տեր Հայր
Կոբո Աբե «Բարեկամները»՝ Որդի
Մ.Արմեն «Հեղնար աղբյուր»՝ ուստա Մկրտիչ
Ալ. Կասոննա «Ծառերը կանգնած են մահանում»՝ դիրեկտոր
Ռ.Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»՝ Արամ Թումասյան
Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը»՝ Օյինբազով
Ֆ.Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Տանտալոս
Կ.Խոդիկյան «Ինչպես կինը փախավ տնից»՝ Արամ
Ն.Դումբաձե «Մեղադրական եզրակացություն»՝ Շոշիա Գոգոլաձե
Վ.Սարոյան «Մի գնա բարկացած»՝ Բկլատ
Կ.Զարյան «Արա Աստված»՝ Աստծո խենթ
Մ.Զադորնով «Վաճառեք նրան, խնդրում եմ»՝ Անդրեյ Վասիլևիչ
Վ.Շեքսպիր «Շայլոկ»՝ Շայլոկ
Ժ.Խաչատրյան «Մենախոսություն մինչև լուսաբաց»՝ Բոբ
Ա. Վամպիլով «Գավառային անեկդոտներ»՝ Խոմուտով
Ալ.Շիրվանզադե «Չար ոգի»՝ Գիժ Դանիել
Բ.Զաքարյան «Քեյս» ՝ Թոնի
Վ.Սարոյան «Փրկության կղզի»՝ Տղամարդ

Բեմադրությունները.
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, աշխատելով որպես բեմադրող ռեժիսոր, բեմադրել է ՝
Ռ.Կաշաուսկասի «Երազանքների տունը»
Ս.Խալաթյանի «Լիրբը»
Վրթ. Փափազյանի «Ժայռը»
Աս. Լինդգրենի «Մանչուկն ուԿարլսոնը»
Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները»
Հ. Հովհաննիսյանի «Իրատրոն -0102»
Ուստինովի և Տոբակովի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»
Օլեգ Բոգաևի «Ճանապարհ դեպի ներքև»
Չ.Դիկկենսի «Դեյվիդ Կոոպերֆիլդ»
Վ.Այգեկցու «Խելոքներն ու հիմարները»
Գ.Սարգսյանի «ՄեսրոպՄաշտոց» 
Ա.Պետրոսյան «Արշիլ Գորկի»
 Հ.Թումանյան «Տերն ու ծառան»
Ա.Տոլստոյ «Բուրատինոյի արկածները»
Հ․Հովհաննիսյան «Մերին եվ իր ընկերները »