Photo
դերասանուհի
նառա սանթոյան

Ծնվել է 1976 թ.ապրիլի 9-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ 
1997-2001թթ. սովորել և ավարտել է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի դերասանական բաժինը՝ ստանալով թատրոնի և կինոյի դերասանի որակավորում։
Դեռ ուսանողական տարիներից ընդգրկվել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկային ներկայացումներում, իսկ 2001 թվականից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի։
2012 թ.-ից կամավոր հիմունքով աշխատել է «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ում և «Փյունիկ» ՀԿ-ում՝ հանդիսանալով «Ներառական թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար։
2013 թ.-ից համագործակցել է Շիրակի «Տիրամայր Հայաստան»-ի կուսաստան կենտրոնի հետ, տարվա մեջ երեք անգամ Մեծամայր քույր Արուսյակի կողմից հրավիրվել հոգևոր բեմադրություններ անելու։
Լավագույն դերակատարումներն են՝
Ա. Մկրտչյան «Ավերված քաղաքի ակորդը»՝ Կակաչ
Չ. Դիքենս «Դեյվիդ Կոպպերֆիլդ»՝ Կլառա
Վ.Ստեփանյան «F Շոու»՝ Հասո
Ա. Պապայան «Գնա մեռի արի սիրեմ»՝ Վարդուհի
Կաշաուսկաս «Երազանքների տունը»՝ Բեատրիչե
Ժ. Անանյան «Իմ տունը քո տունը չէ»՝ Մագդա
Մ.Արմեն «Հեղնար աղբյուր»՝ Ֆատմա
Ա.Կասսոնա «Ծառերը կանգնած են մահանում»՝ Ֆելիսիա
Ա. Քալանթարյան «Բումերանգ»՝ Աննա
Հ.Թումանյան «Հե՜յ ջան շաշաստան»՝ հեքիաթասաց, կիկոսի մորաքույր, բադիկ
Շրվանզադե «Չար ոգի»՝ Ջավահիր
Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Օլիմպիա
Հ. Մարգարյան « Եվ երկնքեն երեք աթոռ ինկավ»՝ տիկին Փառնակ
Ն. Սանթոյան «Ին՞չու էսպես չարացանք»՝ Սմբուլ
Կ.Մանիե «Փարիզը վտանգավոր քաղաք է»՝ Մադամ Կարլիե
Վ.Դելմար «Հիշիր վաղվա օրը»՝ Նելլի
Գ. Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց»՝Մեծ Լուսի
Է.Իոնեսկո «Աթոռները»՝ կին
Գարեգին Բես, Նար-Դոս, Մ. Գալշոյան «Երեք կաթիլ բարություն»՝ Նազիկ մորքուր, սկեսուր, Անահիտ
Վ.Այգեկցի «Խելոքներն ու հիմարները»՝ մայր, կին, հարևան, աղվես
Զ.Խալափյան «Տարբեր նվագներ»՝ Մարիամ
Հ.Պարոնյան «Շողոքորթն»՝ Փառանձեմ
Ա.Պետրոսյան «Արշիլ Գորկի»՝ Համասփյուռ
Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում»՝ Լալա
Մ.Ակոպովա «Բոհեմ»՝ Մարինա Ցվիտաեվա
Ժոել Պոմրա «Սպասում» ՝ Նատալի, Էլիզ, Կին, Բուժքույր
Ս․Մրոժեկ «Տունը սահմանին»՝ Մայրիկ
 Լ․Շանթ «Ինկած բերդի Իշխանուհին» ՝ Սաբեթ 

Երեք պիեսների հեղինակ է. «Ին՞չու էսպես չարացանք», «Համբերիր», «Խելառը»։
«Ինչու՞ էսպես չարացանք» պիեսը բեմադրվել է Գյումրու Վ.Աճեմյանի անվ.դրամ. թատրոնում։
Նկարահանվել է ֆիլմերում՝
Արմեն Տեր-Մկրտչան «Անկնթարթներ»
Արամ Շահաբազյան «Չնչիկ» և «Մոսկովիչ»
Էդգար Բաղդասարյան «Սիմոնի ճամփան»
Գարրի Զաքարյան «Թղթե երազանք»