Ծնվել է 1980 թ.-ի նոյեմբերի 15-ին Լենինականում /այժմ՝ Գյումրի/ քաղաքում
1997-2001 թթ. ընդունվել և ավարտել է ԵԹԿՊԻ Գյումրու մասանճյուղի դերասանական բաժինը
1998 թ.-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է
2001թ.-ին ընդունվել է ԵԹԿՊԻ-ի ասպիրանտուրան
2001-2003 թթ.-ին ծառայել է հայոց բանակում
2011 թ.-ից «Ռադիո Մարիամ» Հայաստանի հաղորդավար է
Արժանացել է՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ՀԹԳՄ ոսկե մեդալի, իսկ 2015թ.-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։
2017 թ.-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով։
2011 թ.-ից կամավորական սկզբունքով, աշխատում է «Ռադո Մարիամ» ռադիոյում որպես հաղորդավար։
Լավագույն դերերից են՝
Ա.Մկրտչյան և Ռ.Քոչարյան «Հավատք»՝ Զարեհ
Ս.Խալաթյան «Խելակորույս, խելակորույս սեր»՝ Սաքո
Ե.Ռազումովսկայա «Սիրելի Ելենա Սերգեևնա»՝ Պաշա
Վ.Փափազյան «Ժայռ»՝ Ալեքսանդր
Ն. Սանթոյան «Ինչու՞ էսպես չարացանք»՝ Լական
Վ. Սարոյան «Խենթացած մի գնա»՝ Փոսիո
Կ. Զարյան «Արա Աստված»՝ Արա Աստված
Ն. Դումբաձե «Մեղադրական եզրակացություն»՝ Զազա Նակաշիձե
Ալ. Շիրվանզադե «Չար ոգի»՝ Մուրադ
Չ.Դիկենս «Դեյվիդ Կոպերֆիլդ»՝ Էդգար Մյուրցոն
Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը»՝ Մախլասուլի
Հ.Մարգարյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»՝ Փարոս
Վ.Դելմար «Հիշիր վաղվա օրը»՝ Միստր Բիլլ
Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց»՝ Վռամշապուհ արքա
Կ.Մանիե «Փարիզը վտանգավոր քաղաք է»՝ Բլեզ
Ա.Պետրոսյան «Արշիլ Գորկի»՝ Արշիլ Գորկի
Վ.Շեքսպիր «Լիր Արքա»՝ Խեղկատակ
Հ.Պարոնյան «Շողոքորթն»՝ Պապիկ
Հ.Փինթեր «Սիրային խաղեր»՝ Ռիչարդ
Ա. Աղասարյան «Հարսանիք թիկունքում»՝ Սամվել
Բ.Զաքարյան «Քեյս»՝ Դեյմոն
Բ.Զաքարյան «Քեյս»՝ Դեյմոն
Ռ.Քիփլինգ «Մաուգլի»՝ Աքելլա
Ու.Գիբսոն «Հրաշագործը» ՝ Կապիտան Քելլեր
Հ․Հովհաննիսյան «Մերին և իր ընկերները»՝ Հայր
Լ․Շանթ «Ինկած բերդի Իշխանուհին»՝ Քեսունի Իշխան
2016 թ.-ին նկարահանվել է անգլիացի ռեժիսոր՝ Գարո Բերբերյանի «TANIEL» ֆիլմում, մարմնավորելով՝ Դանիել Վարուժանի կերպարը։